07 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիր ուժերի քաղաքակիրթ պահվածքը. մտավորական /վիդեո/

՛՛Ես կարծում եմ, որ ընդիդմադիր ուժերի համահավաքները, որ վերջին շրջանում տեղի ունեցան, նրանց քաղաքակիրթ պահվածքը, ոչ թե փոխադարձ վիրավորանքների ճանապարհով, այլ առաջարկելով քննարկել ու լուծումներ որոնել… այս ամեն-ինչը չի կարող հայ մտավորականը չողջունել՛՛,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց՝ Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Ափինյանին, սակայն իր խոսքով հակադրվեց՝ գրող –հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ով պահանջեց […]

Ծախսերն աճել են, ծնելիությունը՝ ոչ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր հղիության նպաստի եւ մի քանի այլ օրենքների վերաբերյալ լսումների ժամանակ ասաց, որ այս նախաձեռնությամբ Կառավարությունն առաջին հերթին փորձում է առկա խնդիրները ներկայացնել. ”Խնդիրը ներկայացնում ենք հետեւյալ կերպ՝ այս օրենսդրական նախաձեռնությունն առաջարկ է՝ հաշվի առնելով եղած խնդիրները. ունենք հղիության ծննդաբերության նպաստ՝ վճարովի արձակուրդ, որը վճարում է գործատուն, ծննդյան […]

Ամեն մի լիդեր իր խնդիրն ուներ. Լեռնիկ Ալեքսանյան /վիդեո/

Մարդկային արժեքները ու քաղաքական դիտարկումները առնչվում ու նաև տարբերվում են երբեմն կուսակցական մտածելակերպից: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ներկայացրեց  իր մեկնաբանությունները  եռյակի` հոկտեմբերի 24-ին կայացած  հանրահավաքի վերաբերյալ: Ալեքսանյանի բնորոշմամբ ` հարթակում ամեն մի լիդեր իր խնդիրն ուներ.՛՛Ծառուկյանը կոնկրետ առանցքային խնդիրների մասին խոսեց, Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները լոկ դիտարկումներ չէին, այլ կոնցեպտուալ […]

Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսուա Օլանդի հետ. times.am

Ելիսեյան պալատում քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը։Ինչպես տեղեկացնում է Times.am-ի թղթակիցը Փարիզից, Սարգսյան-Օլանդ հանդիպմանը նախորդել է Ֆրանսիայի նախագահի հանդիպումն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ Երկու այս հանդիպումներով այսօր սկիզբ է առել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քննարկումները Ֆրանսիայում։Ֆրանսուա Օլանդի հետ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ղարաբաղյան խնդրից զատ, քննարկելու է նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին […]

Հոկտեմբերի 27-ը պետականության դեմ էր /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը իրավական գնահատական չի կարող տալ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը, սակայն անդրադարձավ քաղաքական գնահատականին:  Ըստ Շարմազոնվի, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ուղղված էր հայոց պետականության դեմ: Շարունակությունը տեսանյութում:

Վարչապետն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ եւ ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության եւ համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է  հոգեւոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության […]

Սուրիկ Խաչատրյանը պատերազմում կռվել է. քաղաքագետ

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է. ՛՛Այսօր ՀԱԿ անդամ, հայտնի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը լրագրողի հարցին՝ կռվի դաշտում Սուրիկ Խաչատրյանին տեսե՞լ եք, ինչպե՞ս է իրեն դրսեւորել՝ պատասխանել է. ՛՛Լիսկայի՞ն, իհարկե, մեր ընկերն է, իմ կողքին է եղել, իմ ընկերն է: Կարող է մարդ է եղել, որ իրեն չի հանդիպել: […]

Եթե չլիներ հոկտեմբերը 27-ը, Հայաստանը այլ ընթացք կունենար. ՀԺԿ առաջնորդ /վիդեո/

 Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ առաջնորդ  Ստեփան Դեմիրճյանը լրագրողների հետ ճեպազրույցում մասնավորապես նշեց, որ  իշխանություններն ամեն ինչ են արել, որ հոկտեմբերի 27-ի գործը կոծկվի, իսկ հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը փարատեց այդ կասկածները:   Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ` հոկտեմբերի 27-ի ոճրագործության կործանարար հետեւանքներն առ այսօր հաղթահարված չեն:  “Մենք բոլորովին այլ երկրում կապրեինք, այլ զարգացում կունենար երկիրը, […]

Ցանկության դեպքում կբացահայտվի հոկտեմբերի 27-ը. Արմեն Սարգսյան /վիդեո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, ինչպես եւ բոլորը չի կարծում, որ հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածներն այդ հինգն են: “Մի փոքր ցանկություն է պետք կարծում եմ, եւ իրականությունը պարզ կլինի: Իմ կարծիքով այդ 5-ը չէին”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա: Շարունակությունը տեսանյութում:

Պետք է կանգնեցնել արնահոսությունը. ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորները համամի՞տ են

”Կա հայեցակարգը, սկսվել են քննարկումները, եթե ոչ շատ հրապարակային, բայց մարդիկ հնարավորություն ունեն նայելու: Կարծում եմ, որ քաղաքական դաշտի հետ կապված մասը ավելի շատ է հայեցակարգում, քան տնտեսական: Սահմանադրության մեջ տնտեսական բլոկին վերաբերվող փոփոխություններ ակնկալում եմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ դիտարկում արեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Հակադրվելով ՀՀԿ-ական պատգամավորի խոսքին ԲՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված