16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանը պատերազմում կռվել է. քաղաքագետ

“Նոր ազատական” կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ  Սուրեն Սուրենյանցը իր facebook-ի էջում գրառել է.

՛՛Այսօր ՀԱԿ անդամ, հայտնի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը լրագրողի հարցին՝ կռվի դաշտում Սուրիկ Խաչատրյանին տեսե՞լ եք, ինչպե՞ս է իրեն դրսեւորել՝ պատասխանել է. ՛՛Լիսկայի՞ն, իհարկե, մեր ընկերն է, իմ կողքին է եղել, իմ ընկերն է: Կարող է մարդ է եղել, որ իրեն չի հանդիպել: Անձամբ իրար հանդիպել ենք, իմ լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից՛՛: 

Ես գիտեմ, որ այս անկեղծ ու շիտակ պատասխանի համար՝ Ռազմիկի քաղաքական շատ թիմակիցներ նրան մեղադրելու են, բայց հարգում եմ հրամանատարի սկզբունքայնությունն ու իրականությունն ասելու քաջությունը:
Եթե ինչ-որ մարդիկ խնդիրներ ունեն Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի կամ Սուրիկ Խաչատրյանի հետ, դա նրանց իրավունք չի տալիս՝ կասկածի տակ դնել այս մարդկանց ներդրումը պատերազմում՛՛,-գրել է Սուրենյանցը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ