13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ավելի շատ քվե ունեցավ, քան բոլոր ուժերը միասին վերցրած /վիդեո/

ՀՀԿ-ն այն կուսակցություններից չէ, որ մինչեւ ժամը մեկ այլ բան են մտածում, մեկից հինգը լրիվ այլ բան, 5-ից 9-ը շփոթում են թե ինչ են մտածել: Նման միտք լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մասնավորապես նշելով, որ ՝ համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ օրենսդրական աջարակը քննարկվել է եւ քաղաքական մեծամասնությունը իր կարծիքն ասել […]

Քառյակի 12 կետերից որոշները պոպուլիստական են. Շարմազանով /վիդեո/

Քառյակի 12 կետանոց պահանջներում կան պոպուլիստական կետեր, որոնք իշխանության համար ընդունելի չեն:  ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը ընդունեց կառավարության ծրագիրը եւ հայտարարվեց, որ լսելու են նաեւ ընդդիմության տեսակետը, որոնք պոպուլիստական չեն եւ իշխանությունը  պատրաստ է համագործակցության: “12 Կետերի մեջ […]

Ի՞նչ սպասել հոկտեմբերին

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ իշխանությունները ԱԺ ոչ իշխանական քառյակի կետերից որոշները կարող են իրականացնել: ”Ինչ որ իրենց համակարգին չի սասանի, դա կանեն, ինչն էլ չի սասանի, դա չեն անի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Մեհրաբյանը նշեց, որ 12 կետերի մեջ լավ պահանջներ կան գրված, սակայն գլխավոր պահանջները գրված […]

Ուրեմն հալալա Գալուստ Գրիգորիչին

Այսօր ”Հայկական ժամանակ”-ը գրել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ երեկոյան սենսացիոն քայլի հեղինակ է դարձել.”ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ընդունելություն է կազմակերպել ՌԴ ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով: Եվ ահա, Գալուստ Սահակյանը ընդունելության է ներկայացել թարգմանչի ուղեկցությամբ, և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ շփվել է թարգմանչի միջոցով: Ընդ որում, թարգմանիչը […]

ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի հերթական միլիոնները

Եվրոմիությունը  Ուկրաինային կհատկացնի 250 միլիոն եվրո: Այս մասին ասվում է ԵՄ-ի հունիսի 13-ին հրապարակաց պռեսս-ռելիզում` գրված է lenta.ru կայքում: Գումարը կհատուցվի ըստ այս տարվա մայիսի 13-ի համաձայնության, որը ստորագրվել է Եվրոմիության և ուկրաինական նոր իշխանությունների միջև: Նախապես ԵՄ-ն խոստացել էր Ուկրաինային հատկացնել 11 միլիարդ եվրո: Առաջին փոխանցումը եղել է մայիսի 20-ին 100 միլիոնի չափով: ‘’Այսօրվա […]

Հայաստանի անվտանգությանը սպառնող այդ ”կարևոր” հանգամանքը վերացված է։

Հայաստանի Հանրապետությունում առկա է ուժի մեջ մտած դատական ակտ, որը ճանաչել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (նախկին «ՀայՌուսգազարդ») իրավունքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել գազի սակագինը հիմնավորող ռուսերեն լեզվով կազմված փաստաթղթեր՝ առանց զուգորդող թարգմանության։ Փաստորեն, ՀՀ Վարչական դատարանը ռուսերեն լեզվին շնորհել է պետական լեզվին հավասար կարգավիճակ։ Ներկայումս, այդ փաստը գտնվում է Ազգային ժողովի կողմից ստեղծված «գազի […]

Ո՞ր երկիրը թույլ կտա, որ ուրիշ երկրի որևէ քաղաքացի նման լկտի դրսևորում հանդես բերի, նման պոռոտաբանությամբ զբաղվի

”Կիսիլյովը ադեկվատ պատախան էր տալիս ՀՀ-ի իշխանություններին, ադեկվատ…ո՞վ էր նման բան տեսել…ամոթ չէ՞ր, դուք էիք ամաչում էրեխեք, որ էդ խամերով եկել կանգնել էր աստիճանների տակ”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ապա շարունակեց. ”Ո՞ր երկիրը թույլ կտա, որ ուրիշ երկրի որևէ քաղաքացի նման լկտի դրսևորում հանդես բերի, նման պոռոտաբանությամբ զբաղվի, էդ ի՞նչ դաս […]

Հիլարի Քլինթոնը սխալ է համարում Ամերիկայի մուտքը Իրաք

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը ասել է, որ սխալ է թույլ տվել, երբ աջակցել է Միացյալ Նահանգների ներխուժմանը Իրաք: Գրված է interfax.ru կայքում: ‘’Ես սխալվել եմ, երբ քվեարկել եմ իրաքյան պատերազմի սկսման համար”,- ասել է նա France Inter ռադիոյի եթերում: Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերը Իրաք են ներխուժել 2003 թվականին: Այդ ժամանակ Քլինթոնը եղել […]

Սեպտեմբերի 30-ից հետո ԲՀԿ-ը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը

”Մենք գտնում ենք, որ էլեկտրաէներգիան չպիտի թանկանա”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  Ըստ նրա` եթե էլեկտրոցանցերում ճեղքված կա ինչ-ինչ պատճառներով, և սկագինը բարձրացնում են, ապա այդ ճեղքվածքը փակելու դեպքում էլ պետք է իջեցնեն: Սակայն, պատգամավորի խոսքով, դա չեն անի, և սակագնի բարձրացումն ընդամենը պետական բյուջեն արհեստական լցնելու միջոց է: ԲՀԿ խմբակցության […]

ՀՀԿ խմբակցության ղեկավարը անմիջապես կպատասխաներ Կիսիլյովին

 ”Շատ չեմ արժևորում Կիսիլյովին, նրա հայտարարությունը”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով ռուս լրագրողի պահվածքի ու արած հայտարարությունների մասին: Բաղդասարյանը շեշտեց` մեր մայրենի լեզուն հայերենն է, բայց միաժամանակ նկատեց. ”Մենք չենք ժխտել, որ մեր երկրում պետք է ուսումնասիրել նաև օտար լեզուներ: Մենք շահագրգռված ենք, որ մեր երիտասարդները կարողանան շատ լեզուների տիրապետել”: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի