15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ով է իշխանության խաղալիքը /վիդեո/

՛՛Ես ցավում եմ, որ իմ նախկին գործընկերները նման հայտարարություններ են անում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ արձագանքելով ՀԱԿ նախկին անդամներ Նիկոլ Փաշինյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին թիմակից Սասուն Միքայելյանի հայտարարություններին, թե եռյակի գործունեությունը իշխանության խաղն է: Ըստ ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ անդամների՝ եռյակը զբաղեցնում է ընդդիմադիր հարթակը, որպեսզի իրական ընդդիմությանը չթողնի գործել:

՛՛Մի ամիս է զբաղվա՞ծ է Ազատության հրապարակը: Եթե կարող են, թող միջոցառումներ անցկացնեն, ժողովրդին իրենց հետևից տանեն, ո՞վ է  խանգարում: Կարծում եմ՝ այնքան էլ ազնիվ ու անկեղծ չեն իմ գործընկերները՛՛,-ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, թե ՛՛նախկին գործընկերները՛՛ չպիտի ապակողմնորոշեն ժողովրդին: 

՛՛Եթե նրանք դրան են ձգտում, այդ դեպքում ես չգիտեմ՝ ով ում հետ է համագործակցում՛՛,-նկատեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ