Եթե ԵՏՄ-ը դրական ազդեցություն չի ունենալու, Ադրբեջանը դեմ չէր լինի
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն այսօր ԱԺ-ում ԵՏՄ համաձայնագրի վերաբերյալ լսումների ժամանակ հետաքրքրվեց, թե ինչպես են ՌԴ պատճամիջոցներն ազդելու ՀՀ-ի վրա անդամակցությունից հետո: ՛՛Հաշվարկել եք այն տնտեսակն ավերնորը, որ կարող է ՀՀ-ն ունենալ այդ տնտեսական պատժամիջոցների արդյունքում՛՛,-հարցրեց նա: Մկրտչյանը ևս մեկ հարց հնչեցրեց. ՛՛ԵՏՄ անդամ երկրներից Ռուսաստանն ու Բելառուսը զենք են մատակարարում Հայաստանին՛՛,-ասաց նա՝ հետաքրքրվելով, թե սա ինչպես է ազդելու:
ԱԳ փոխնախարարն ասաց, որ Ռուսաստանի առևտրատնտեսական պոտենցիալը շատ մեծ է ՀՀ-ի համեմատությամբ, և եթե այն նույնիսկ անկում է ապրում, որպես հզոր առտևատնտեսական դաշնակից է այն շարունակում մնալ: Ըստ նրա՝ այն պետությանն է ձեռնտու, որ մենք չանդամակցենք ԵՏՄ-ին, ով մեզ շրջափակման մեջ է փորձում պահել, և եթե ԵՏՄ-ը դրական ազդեցություն չի ունենալու ՀՀ_ի վրա, ապա մեր հակառակորդը դեմ չէր լինի:
Զենքի հարցերի հետ կապված Քոչարյանն ասաց, որ դա ԵՏՄ-ի մակարդակով քնանրկելու հարց չէ: ՛՛Մենք ՀԱՊԿ անդամ ենք, այնտեղ պետք է խոսենք այդ մասին, սյս հարթակում չէ, որ պետք է քննարկենք դա, ի նկատի ունեմ ԵՏՄ հարթակը՛՛: