”Պուտինյան բլեֆի՛՛ ձախողման դեպքում
ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության համաձայնագրի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց, որ ՌԴ տնտեսությունը պատժամիջոցների հետևանքով գրեթե մոտ է կոլապսի:
՛՛Եթե նույն տեմպով է շարժվելու Պուտինյան Ռուսատանը, կարո՞ղ ենք ականատես լինել, որ ինչպես Սովետը քանդվեց, այնպես էլ ՌԴ-ն կքանդվի՛՛:
Փոստանջյանի խոսքով՝ ՌԴ-ում կան քաղաքական ուժեր, որ երկրի ապագան տեսում են եվրոպական քաղաքակրթության մի մաս, այսինքն՝ ինտեգրում ԵՄ-ին:
՛՛Դուք ունե՞ք սցենարներ, որ ըստ կանխատեսումների՝ այդքան հեռու ապագայում չէ, ասենք՝ մեկ- երկու տարիների ընթացքում: Որն է լինելու ՀՀ-ի, Արցախի ապագան՝ Պուտինի կողմից նախաձեռնված այս բլեֆը, այս ավանտյուրան չիրականանալու դեպքում, ո՞րն է լինելու մեր տեղը:
Չունենալով Իրանի և Վրաստանի հետ ազատ տնտեսական առեևտրի գոտի՝ որն է լիենելու ձեր սցերնարը, կա՞ն հաշվարկներ՛՛,-հարցրեց պատգամավորը:
՛՛Սովորաբար ասում են՝ հոռետեսն ավելի տեղեկացծված լավատեսն է: Այս դեպքում ճիշտ հակառակն է, ես ավելի տեղեկացված եմ և լավատես եմ՛՛,-հետեւեց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը:
Նրա խոսքով՝ այո, նման սցենար կա, որ առաջ են բերում նրանք, ովքեր հարցի ծայրահեղ սրման ակնկալիք ունեն: ՛՛Բայց ես ասեմ, որ մեր ապագան դա չէ: Կա ԵՄ-ն՝ իր հսկայական տնտեսական շուկայով, կա ԵՏՄ-ն ՝ իր շուկայով, և մենք հակված ենք մտածելու, որ վաղ թե ուշ միևնույն տնտեսական շահն իրար է մղելու այս միություններին՛՛:
ԱԳ նախարարը հավելեց, որ ավելի նուրբ հարցերի մասին պատգամավորի հետ առաձին խոսելուն միշտ պատրաստ է: