17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մուրադովայի շուրթերով բարբառում է խուճապի մատնված պաշտոնական Բաքուն. Շարմազանով

”Առնվազն ծիծաղելի է, երբ Ադրբեջանի իշխանությունները խոսում են միջազգային  իրավունքի մասին. սա զավեշտալի է հնչում ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի ֆոնին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի խոսքերն այն մասին, որ ՛՛նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը միջազգային իրավական սկզբունքների անտեսում է եւ միլիտարիստական դիրքորոշման հերթական փաստը՛՛։

՛՛Նախեւառաջ, ամեն ինչ զավեշտալի է, որովհետեւ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ոտնահարում են միջազգային եւ համամարդկային բոլոր նորմերը։ Մուրադովայի շուրթերով Ադրբեջանը փորձում է իրավիճակը ներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, ինչը չի համապատասխանում իրականությանը ոչ միայն իմ խոսքերով, այլեւ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի՛՛,- հայտարարել է Շարմազանովը։

Ըստ նրա՝ Մուրադովան շոշափել է ՛՛օկուպացված տարածքների՛՛ թեման. ՛՛Այո, իրոք կան օկուպացված տարածքներ՝ Գետաշենը, Մարտունաշենը եւ Մարտակերտի մի մասը, եւ օկուպանտն է Ադրբեջանը։ Տիկին Մուրադովան նշում է, որ Սերժ Սարգսյանի ներկայությունը զորավարժություններին զավթողականություն էր՝ մոռանալով, որ Հայաստանը եղել եւ մնում է ԼՂՀ անվտանգության երաշխավորը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչվել միջազգային մակարդակով։ Հայաստանն Ադրբեջանի իշխանություններին թույլ չի տա ղարաբաղյան հարցը լուծել խաղաղությունից բացի այլ ճանապարհով՛՛։

Շարմազանովը նաեւ համոզմունք է հայտնել, որ Մուրադովայի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների խուճապի ապացույց՝ ԼՂՀ  ծավալային զորավարժություններից հետո. ՛՛Պաշտոնական Բաքվի խուճապը մեծացրել է հայ օդաչուների մարմինների տարհանման հատուկ գործողությունը։ Այդ հայտարարությունը Ադրբեջանի իշխանությունների՝ փրփուրներից կախվելու փորձն է։ Իմ պատասխանն անձամբ տիկին Մուրադովային չի հասցեագրված, ես ջենթլմեն եմ, հասցեատերը Ադրբեջանի իշխանություններն են՛՛։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ