06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հույս ունեի, որ Հայաստանը կդառնա ԵՄ-ի ասոցացման անդամ. դեսպան

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է Հայաստանում իր դիվանագիտական աշխատանքը: Նա նշել է, որ այս հինգ տարիների ընթացքում հայ-լեհական հարաբերություններում որակական փոփոխություններ են տեղի ունեցել:

“Լեհաստանը եղել է եվրոպական այն երկիրը, որի հետ Հայաստանը ունեցել է ամենաբարձր քաղաքական մակարդակի հարաբերություններ”,- ասել է նա:

Դեսպանը ասել է, որ հայ-լեհական հարաբերությունները կարևոր են նրանով, որ  հնարավորություններ են տալիս մոտեցնել երկու ժողովուրդներին: Նա նշել է, որ պետք է պահպանել քաղաքական մակարդակի բարձր երկխոսությունը Հայաստանի և Լեհաստանի միջև:

“Այս հինգ տարիների ընթացքում Հայաստանը Լեհաստանի համար ավելի ընկալելի և պարզ դարձավ”,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին` բանախոսն ասել է, որ այս տարիներին ինքը հույս ուներ, որ Հայաստանը կդառնա ԵՄ-ի ասոցացման անդամ:

“Ես ավելի զգույշ գնահատական կտայի Հայաստան-ԵՄ հարաբերություններին:  Լեհաստանը ջատագովն է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը: Այդերկխոսությունը դեռ շարունակվում և շարունակվելու է, պարզապես հիմա պետք է գտնենք երկխոսության և համագործակցության նոր ձևեր”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ