19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Մարիոս Գարոյանի հետ

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Մարիոս Գարոյանի եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, Միջխորհրդարանական միությունում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ավերոֆ Նեոֆիտուի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանին եւ Կիպրոսին միավորում են պատմական հարուստ ժառանգությունը, հոգեւոր արժեքները, […]

“Իսլամական պետության” գրոհայինները հսկողության տակ են վերցրել սիրիական Քոբանի քաղաքի մոտ կեսը. ԶԼՄ-ներ

 “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությունը հսկողության տակ է առել Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի տարածքի մոտ կեսը, հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Fox News հեռուստաընկերությանը: Fox News-ի աղբյուրի տեղեկություններով՝ ԻՊ գրոհայինները պահում են սահմանամերձ սիրիական Քոբանի քաղաքի մոտ 50 տոկոսը, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ԻՊ և քրդական ուժերի միջև, որոնց օդում աջակցում […]

ԵՏՄ անդամակցությունը լայն դռներ է բացում Հայաստանի համար.Գագիկ Մելիքյան /վիդեո/

՛՛Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի  անդամակցությունը լայն դռներ է բացում տնտեսական զարգաման և ինչու չէ նաև անվտանգության լրացուցիչ երաշխիքների առումով, լրացուցիչ երախավորումների առումով,այդ առումով պետք է նշեմ, որ  ապրանքների ազատ տեղաշարժի առավելություններ կնձեռնի, կապիտալի ազատ տեղաշարժի, ինչու չէ նաև աշխատուժի, ներդրումների՛՛-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Պատգամավորի […]

Հանկարծ դոմինոյի էֆֆեկտի չենթարկվի հասարակությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը եռյակի հանրահավաքում միասնական ասելիք չի նկատել:  ՛՛Միասնական կարծիքի չեն կարողանում հանգել, և դժվար է պատկերացնել, թե որ կարծիքն է գերակա՝ որպես ընդհանրական կարծիք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: ՛՛Մեկը հայտարարեց, որ մարգինալներ են, մյուսն էլ ասաց, որ այսօրս ստորագրելով անթույլատրելի անցում է իրականացվել՛՛: Ըստ Վ. Խաչատրյանի՝ այն իրավիճակը, […]

Անհայտ անձինք այրել են Ադրբեջանի պետական դրոշը

Ադրբեջանական Կյուրդամիր քաղաքի Դրոշի հրապարակում անհայտ անձինք վառել են Ադրբեջանի պետական դրոշը, հաղորդում է Haqqin.az-ը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Թե ինչպես են կարողացել անհայտ անձինք վառել դրոշը, որը բարձրացված է եղել դրոշաձողի վրա, առայժմ հայտնի չէ: Դրոշն ամբողջությամբ այրվել է, իսկ դրոշաձողի վրա երևացել են այրման հետքերը: Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ: 

Սասուն Միքայելյանը 1 հարց ունի ոչ իշխանականներին /վիդեո/

”Իրենք ոչ թե ուզում էին, որ թեժ աշուն լիներ, այլ աշխատեցին, որ աշունը չթեժանա՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքից: ՛՛Պահում են դաշտը, որ նոր քաղաքական ուժ չծնվի՛՛,-նշեց նա: Դիտարկմանը, թե քննադատում են ոչ իշխանական ուժերին, իսկ իրենք ինչքան մարդ կհավաքեն, եթե հանրահավաք անեն. Նա […]

Իշխանությունների վերջնաժամկետը հոկտեմբերի 24-ն է /վիդեո/

 Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Եռյակի նիստից հետո լրագրողներին ասաց, որ Ոչ իշխանական քառյակը հանդես է գալիս միասնական օրակարգով  Հիշեցնենք, “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Եռյակը միասնական օրակարգ չունի: “Որպեսզի լինի առավել համակարգում, անհրաժեշտ է, որ շատ հստակ ներկայացվի առաջիկա քայլերը ժողովրդին: Եվ քանի որ այդ հարցը տակավին չէր քննարկվել մեր […]

Սիրիական ճգնաժամը Էրդողանին ճգնաժամի մեջ է գցել. The Guardian

Անգլիական The Guardian-ը Թուրքիայի  մասին հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ սիրիական ճգնաժամը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մի նոր ճգնաժամի մեջ է գցել և ստիպել, որ երկիրը առերեսվի տնտեսական հետընթացի և հասարակության շրջանում պառակտությունների առաջացման հետ, հայտնում  է Ermenihaber.am-ը:  Հոդվածում նշվում է, որ նորընտիր վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շատ «տխուր անցկացրեց իր մեղրամիսը», հատկապես […]

՛՛Ես ջղաձգվող մարդկանցից մեկն եմ և շարունակելու եմ ջղաձգվել՛՛ /վիդեո/

”Ես ջղաձգվող մարդկանցից մեկն եմ, և ես շարունակելու եմ ջղաձգվել, քանի որ ինչպես ասվեց, ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ համար ընդունելի չէ ոչ Մաքսային միությունը, ոչ ԵՄ-ը, քանի դեռ կա Լեռնային Ղարաբաղի հարցը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Նշենք, որ հանրահավաքի ժամանակ առաջին նախագահը շեշտել էր, որ […]

Ամեն մեկն իր տեղն ունի. Արա Աբրահամյանը՝ Սերժ Սարգսյանից ու Գագիկ Ծառուկյանից

”Հարցին պատասխանելու համար պետք է սոցհարցումներ անցկացնել: Ես կարող եմ Գագիկ Ծառուկյանի մասին շատ լավ բաներ ասել, շատ լավ քաղաքացի է, շատ հայրենասեր, լավ բիզնեսմեն: Նա մտահոգված է, որ երկրում կայուն տնտեսական և քաղաքական վիճակ ստեղծվի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, թե տեսնում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին նախագահի պաշտոնում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված