13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԺ-ում քննարկման է դրվել ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը:  ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը հիշեցրեց՝ մինչև ստորագրումը ինչ գործընթացներ են տեղի ունեցել՝ նշելով, որ գործընթացը սկսվել է 2013-ի սեպտերմբերի 3-ից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին: 

Հոկտեմբերի 10-ին ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը և ապա ԵՏՄ-ին միանալու ճանապարահային քարտեզը: 
Սուրեն Կարեյանը նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է ապրանքների, ծառայություների և աշխատուժի ազատ տեղաշարժ: 
՛՛ԵՏՄ հիմնական նպատակն է անդամ պետությունների կայուն համագործակցությունը, միասնական շուկայի ձևավորումը և միջազգային շուկայում անդամ պետությունների մրցունակության բարձարցումը՛՛,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ պայմանագիրը բաղկացած է բուն պայամանգրից և 32 հավելվածներից: Բուն պայմանագրում ներառված են նպատակներն ու խնդիրները, գործունեության շրջանակները, ինչպես նաև ԵՏՄ մարմինների լիզորությունները, գործունեության կարգը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ