՛՛Տրագեդիա՛՛. կողմնորոշվելու ժամանակն է

”Մենք բանակի նկատմամբ ոչ միայն պետք է ուշադիր լինենք, այլև հոգատար լինենք, իսկ եղածը տրագեդիա է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիք ու պատիվ՛՛ կուսակցության նախագահ, նախկին բարձրաստիճան սպա Գառնիկ Մարգարյանն՝ արձագանքելով այն տեսակետներին, որ ՀՀ-ը թե ռազմական, թե դիվանագիտական ճանապարհներով պետք է շարունակի արձագանքել հակառակորդին կործանված ուղղաթիռի համար:
Ըստ Մարգարյանի՝ ռազմական գործողությունների հարցը պետք է թողնել ՊՆ-ին: ՛՛Թողնենք, որ նախարարությունն օբյեկտիվ հետաքննություն իրականացնի, թե ինչու դա տեղի ունեցավ, որովհետև նույնիսկ մեկ զոհը ոչ միայն ընտանիքի, հարազատների տրադեգիան է, դա մեր պետականության վարկանիշի վրա է ազդում՛՛,-նկատեց նա:
Մարգարյանը կարծում է, որ ընդհանրապես ժամանակն է, որ ազգը, քաղաքացիները կողմնորոշվեն, որ ՀՀ-ի գերխնդիրներից առաջինը բանակի նկատմամբ ոչ թե թերություն ու սխալ գտնելն է, այն բարձրաձայնելն, այլ օգնել՝ հզոր, ամուր բանակ ունենալու:
Ինչ վերավերում է դիվանագիտությանը. ՛՛Թուրքիա ժամանելուց, դեռ այդ ֆուտբոլներ խաղալու ժամանակվանից մեր արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը տանուլ է տալիս: Մենք պետք է ամբողջ աշխարհում, Եվրամիություն կոչեցյալում բարձրաձայնեինք, պահանջեինք նրանց պատժել և միջոցներ ձեռնարկել՛՛:
Գառնիկ Մարգարյանը հարցնում է՝ ինչու Ռուսաստանը, որ ՛՛ոչինչ չի արել Եվրոպայի ու Ուկրաինայի հետ կապված՛՛, քսան միլիարդի գումար է տրամադրել Ուկրաինայի ռեժիմին, սակայն նրա նկատմամբ սանկցիանր են կիրառվում:
՛՛Իսկ ինչո՞ւ երբ Ադրբեջանի պատճառով անմեղ զոհեր կան, չեն կիրառվում տարբեր տիպի սանկցիաներ, ինչո՞ւ: Դա դիվանագիտության պարտություններից հերթականն է՛՛,-եզրափակեց նա: