20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի հետ ՛՛հաթաթայի լեզվով՛՛ չխոսել

՛՛Լինի իշխանական, ընդդիմադիր կամ ոչ իշխանական պատգամավոր, որևէ ձեռնարկում, որ փորձում է իրականացնել, պիտի մտածի՝ արդյունքը որն է լինելու՛՛,-ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության հեղինակած ՛՛Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու՛՛ օրենքի նախագծին, որով առաջարկվում է անցում կատարել համամասնական ընտրակարգին:

՛՛Մենք լավ ու վատ պատգամավորներ չունենք, մենք ունենք պատգամավորներ: Ես ինքս աշակերտական տարիքից եղել եմ մարդկանց կողքին, փորձել եմ մարդկանց օգտակար լինել, այսօր էլ այդպիսին եմ, և այդպիսի պատգամավորներ շատ ունենք, բայց սա քաղաքական մկրտության արդյունք չէ, սա բնավորություն է՛՛,-ասաց նա:

ԱԺ նախագահը կոչ է նում պատգամավորներին երկու բևեռների չբաժանել, քանի որ իրենց գործընկերներն են բոլորը. ՛՛Մարդը ինքը յուրահատկություն է, ունի և՛ բացասական, և՛ դրական կողմեր, հենց դրանում է յուրահատկությունը, թե չէ այստեղ պատգամավորներ ունենք, սրբերի լեզվով են խոսում, ես մեծ մասի երկար ճանապարհ եմ անցել, բայց էսպիսի խոսակցությունների ժամանակ սկսում եմ մտածել՝ ախր ես գիտեմ, դու ինչպիսին են՛՛,-ասաց նա:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ երկրի քաղաքական համակարգը ընտրությունների միջոցով ձևավորում են կուսակցությունները, իրենք էլ պատասխան էլ տալիս.

՛՛Սա չի նշանակում, որ մեծամասնականով փորձում է քաղաքացին ընտրվել և դա արգելված է… Հենց կուսակցության իմաստն այն է, որ մարդիկ քննարկում են ու միասնական հանդես գալիս, ամեն մեկը տարաբնույթ բաների հետևից չի ընկնում: Մի բան, որ մտածում եք, տեսեք՝ արդյունք լինելու է, թե ոչ, թե արդյունքն այն է, թե տեսեք՝ էս բոբո ՀՀԿ-ականները չհամաձայնեցին….Դա նույն բանն է, որ ասեք՝ էս ժամին, էս ինչ տեղը ժամադրվելու ենք, եթե չեկաք, երկխոսություն չի լինի, բայց երկխոսությունն ամեն օր է լինում՛՛,-նշեց Սահակյանը:

Գալուստ Սահակյանը կոչ արեց ոչ իշխանականներից ՀՀԿ-ի հետ ՛՛հաթաթայի լեզվով՛՛ չխոսել ու քննարկումներին հետևել, այլ որ թե դեռ ՀՀԿ-ի կարծիքը չլսած՝ քարկոծել, թե ինչի եք դեմ:
՛՛Ես իհարկե չեմ էլ մտածում, որ պիտի ասեք հա, որովհետև դեռ եռյակի նիստ պիտի անեք՛՛,-եզրափակեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ