06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Ո՞ւր ա էնտեղ իմպիչմենտ…”

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացի փաստաթղթի տակ ստորագրել է ընդամենը երեք պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Լրագրողները փորձեցին հետաքքրքրվել, թե ոնց են քվեարկելու խմբակցությունները:    ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց,  որ ՕԵԿ-ը չի միանա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացին, որի համար երկու պատճառ […]

Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց

 Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բացելով 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի քառօրյան՝ երախտագիտություն հայտնեց Բոլիվիայի Սենատին՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար: “Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներին, երկրի ղեկավարությանը, բարեկամ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար”,-ասաց նա: Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ Բոլիվիայի Սենատի […]

“Մեր երախտագիտությունն ենք հայտնում”

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել` Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: “Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, […]

Մուբարաքն արդարացվել է. Կահիրեում անկարգություններ ու բախումներ են /վիդեո/

Կահիրեի դատարանն օրերս արդարացրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ով մեղադրվում էր 2011-ին անկարգություններ կազմակերպելու եւ ցուցարարների մահվան մեջ, հայտնում է Газета.Ru-ն: Դատարանը Մուբարաքին արդարացրել է նաեւ կաշառակերության մեղադրանքից: Դատավորները նախկին նախագահին բոլոր մեղադրանքների մասերով արդարացրել են: Մուբարաքի արդարացումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, Կահիրեում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` բողոքելով դատարանի որոշման […]

Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ օրինագիծ

Նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը, տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառմանը, որպես […]

Իմ սրտի ցանկությունն է, որ հայ-թուրքական սահմանը բացվի. Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել:  Թուրքիայում եռօրյա այցն ավարտելուց հետո Իտալիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում Հռոմի պապը պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը նրան հարց է ուղղել. “Ձեր ողջ այցի ընթացքում հայերի վերաբերյալ որևէ հայտարարություն չարեցիք: Գալիք տարի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցն է: Այս առումով ի՞նչ եք մտածում”, գրում […]

Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը

Նոյեմբերի 29-30-ը Դակարում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էր կազմակերպության 80 անդամ՝ ասոցացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Գագաթաժողովը հաստատեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհրդի միաձայն որոշումը՝ հավանություն տալ հաջորդ տարի Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների խորհուրդը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ […]

Իսկապես չեմ հասկանում` ինչ է կատարվում /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում դերասան, կատակերգու Հովհաննես Ազոյանը ասում է, որ ժողովուրդն իրեն սկսել է սիրել դեռ այն ժամանակ, երբ հանդես էր գալիս “KВН”-ում: Դերասանը նաև համաձայն է, որ հասարակական սերն ավելացավ, երբ քաղաքական գործընթացներում ինքն էլ հայտնվեց՝ կանգնելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: ՛՛Բայց ես դա չէի անում դրա համար, ճանաչվելու համար՛՛,-նկատում է նա: Ինչո՞ւ […]

ԲՀԿ-ն չի ճնշում

””Եռյակը” բաղկացած է տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցություններից, և այդ կուսակցությունները չեն դադարել գործելուց՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ “Եռյակի” գործունեույթւոնը որոշակի հարցերի շուրջն է: ՛՛Այն գործողությունները, հայտարարությունները, որոնք եռյակի անդամ կուսկացությունների անդամների, ղեկավարների կողմից կատարվում են, որ չի հակաում եռյակի ռազմավարությանը, թող կատարեն: Րաֆֆի Հըովհաննիսյանը որ կատարեց, է ի՞նչ, […]

Այ սրիկաներ, հանգիստ մնացեք … կեղծ մահափորձի ահազանգ

Henaran.am-ը առավոտից ահազանգ է ստանում, թե անցած գիշեր մահափորձ է կատարվել “Օրինաց երկիր” կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ: Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ հիմա ընկերներով, այդ թվում Արթուր Բաղդասարյանի հետ՝  միջոցառման են: “Ընտանիքներով հավաքվել ենք մեր ընկերոջ տանը: Նման բան չկա, լրիվ սուտ է”,-ասաց Բիշարյանը:  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի