13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տղամարդկությանս վրա կասկածող կա՞, ավանտյուրիստ, շանտաժ. ԱԺ-ում ՛՛թեժ՛՛ է

Ընդմիջումից հետո Ազգային ժողովում քվեարկության դրվեց Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթը: 0 դեմ, 0 ձեռնպահ ու 67 կողմ ձայներով օրինագիծն ընդունվեց:  Քվեարկությունից հետո Ազգային ժողովում կրքերը ՛՛թեժացան՛՛: ՀՅԴ խմբակցությանքարտուղար Աղվան Վարդանյանը դիմելով ԱԺ նախագահին, փոխնախագահներին ու մեծամասությանն՝ ասաց. ՛՛Մենք խնդրում և պահանջում ենք հարգել ու պաշտպանել օրենքը՛՛: Նա […]

՛՛Ընդդիմության առաջնորդ Լևոն Զուրաբյանը՛՛ ընդմիջում վերցրեց

Ազգային ժողովն այսօր շարունակեց արտահերթ նիստը: Քվեարկության դրվեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը: Սակայն նախքան այդ հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերևի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ որոշ փոփոխություններ են կատարվել, հստակեցվել է պարտադիր ֆոնդ հասկացողությունը, սա եղել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի առաջարկը: Պարտադիր կուտակային բառը փոխվել է կուտակային բառով, […]

Պարզապես պատրվակներ են՝ փողոց դուրս գալու

՛՛Ընդհանուր առմամբ եթե մենք սկսենք էմոցիաներին կուլ գնալ կամ նայել, թե ով ինչ է ցանկանում, բնականաբար, ընդդիմադիրները և ցույց անողները կարող են ասել, որ ընդհանրապես որևէ հարկ, որևէ գանձում չպիտի լինի, արդեն խնդիրն այն է, որ ոչ թե ցանկանում են՝ լավ բան կատարենք, այլ պարզապես դեմ են, և չեն ցանկանում արդյունքը տեսնել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Այսպիսի հարթակներում Հայաստանի դիրքորոշման ներկայացումը չափանզանց կարևոր է. Կ. Նահապետյան

Բաքվում ՛՛Ռոզ – Ռոութ՛՛ սեմինարի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ  եթե չգնային իրենք, ադրբեջանցիները թյուր պատկերացում կստեղծեին՝ չհանդիպելով որևէ հակազդեցությսն: ՛՛Այսպիսի հարթակներում Հայաստանի դիրքորոշման ներկայացումը չափանզանց կարևոր է, կարծում եմ՝ ավելի նպատակահարմար կլիներ նման միջոցառումները չանցկացնել Մարդու իրավունքները խախտող երկրներում՛՛,- շեշտեց նա: Նահապետյանը շեշտեց, որ […]

Կկարողանանք համախմբվել, արդեն մեզանից է կախված

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը  վստահ է՝ քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ անելու է, որ կուտակային կենսաթոշակային օրենքի վերափոխված տարբերակը քվեարկությամբ ընդունվի,սակայն պայքարն այս օրենքի դեմ շարունակվելու է: ՛՛ Ես ձեզ երաշխավորում եմ՝ մենք առնվազն վեց ամիս հետո հանդիպելու ենք, երաշխավորում եմ, որ վեց ամիս հետո, եթե իրենք շարունակեն այս ճանապարհը, մենք կունենանք պարտադիր համակարգում՝ […]

Ինչպես են քվեարկելու խմբակցությունները

Հայ հեղափոխական դաշնակցության անունից Նպատակային սոցիալական վճարների փաթեթի մասին խոսեց Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ ՀՅԴ-ի համար այս փաթեթն անընդունելի է, քանի որ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի պահանջվող բոլոր փոփոխությունները: Ըստ նրա՝ չի ապահովում հանրության կարծիքը, առանց նրանց հետ քննարկումնների է փորձ արվում անցկացնել։ ՀՅԴ պատգամավորը մանրամասն ներկայացրեց իրենց խմբակցության սկզբունքային դիրքորոշումները, որը կառուցված է […]

‘’Ուորլիքն յուրովի է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները’’. Վլադիմիր Կազիմիրով

’’Կարդացի Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը: Նույնիսկ որոշակի նամակագրություն ունեցա: Սակայն նոր տարրեր չգտա: Ամերիկացի համանախագահը յուրովի է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները’’ – հունիսի 20-ին Երեւանում մամուլի ասուլիսին նշել է Մինսկի խորհրդի  նախկին համանախագահ ՎլադիմիրԿազիմիրովը: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում’’ԼեռնայինՂարաբաղ. Կարգավորման ուղիներ’’ թեմայով ելույթի ժամանակն երկայացրել է ԼՂհակամարտության կարգավորման ’’հաստատված’’ փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնցից ամենաուշագրավը երրորդ կետն է` 3. Ազատագրված յոթ շրջանները վերադարձնելԱդրբեջանին: Այսինքն` Լեռնային Ղարաբաղը շրջապատողգրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը:  Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հիմնախնդրի գոտում խաղաղապահներ տեղակայելու հավանականության մասին հարցին, ապա, ըստ նախկին միջնորդի տեղեկությունների,  այս հարցում որոշակիություն չկա:

Դա էժանագին PR է

Կառավարության կողմից ներկայացրած ՛՛Նպատակային սոցիալական վճարների՛՛ մասին նախագծի փաթեթի վերաբերյալ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության անունից ելույթ ունեցավ ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով նկատեց, թե կուտակայինի մասին քննարկումները չեն դադարում, քանի որ իշխանությունը չի կարողանում պատասխանել, թե ինչու է նման ծանր սոցաիալական պայմաններում ապրող ժողովրդի վզին փաթաթում այս օրենքը։ Պատգամավորն անդրադարձավ իշխանության այն ներկայացուցիչների հայտարարություններին, թե կառավարությունը ընդդիմության հետ […]

Պատճառն այն է՝ Սերժ Սարգսյանը պարտավորություն ունի մի շարք միջազգային ինստիտուտների առաջ

Կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության անունից ելույթով հանդես եկավ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՛՛Ես վաղուց չէի տեսել, որ ՀՀԿ-ի նյարդերը տեղի տված և անկումային տրամադրությունների մեջ լիներ, սա մի քիչ զարմանալի է, բայց բացատություն ունի, քանի որ առաջ դուք կոծկում էինք ընտրակեղծիքները, գողանում և թալանում էիք ժողովրդին, […]

Ես իրեն պնդաճակատ չեմ կարող ասել. Վ. Բաղդասարյանը՝ Ռուբիկ Հակոբյանին

՛՛Կեղծիքների մասին խոսք գնաց, կեղծիքների կնքահայերրն են խոսում դրա մասին, այնպիսի հնարաաիտ մեխանիզմներ էին ընտրել այդ մարդիկ, որոնց նման աշխարհում չկա, և դրանք վերացնելու համար ժամանակ է պետք, հիմնովին կհաջողվի դա արմատախիլ անել՛՛,-այսօր Ազգային ժողովում Նպատակային սոցիալական վճարի վերաբերյալ ելույթում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նախ և առաջ արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի