13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ասեցին, ես էլ պատասխանը տվեցի. Թ. Պողոսյանը՝ Ադրբեջանի իրադարձություններից

՛՛Իրենց ձևն է տենց, ոչ թե խնդիրը սադրելն էր, այլ այնքան են իրենց ստերն ասել, որ արդեն իրենք են հավատում, այնպիսի բաներ են ասում, որ նույնիսկ ծիծաղ է հարուցում՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևոն Պողոսյանը՝ խոսելով հունիսի 16-18-ը Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի ՛՛Ռոս-Ռոութ՛՛ սեմինարի մասին, որտեղ ադրբեջանական կողմը սադրում էր հայ պատվիրակության անդամներին: […]

՛՛Արի տուն՛՛ ծրագիրը՝ Ազգային ժողովում

Խորհրդարանի արտահերթ նիստի կեսժամյա ընդմիջումից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն նկատեց, որ մի շարք պատգամավորներ վերադարձան դահլիճ և ասաց. ՛՛Ազգային ժողովում տեղի ունեցավ ՛՛Արի տուն՛՛ ծրագիրը, և մի շարք պատգամավորներ վերադարձան դահլիճ՛՛,- ասաց նա, ապա ընդգծեց՝ ՛՛ոչ իշխանական՛՛:

Առաջարկում են դատարան դիմել էլեկտրաէներգիայի թանկացման համար

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ փաստեցին, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական խորհրդակցությունները եղել են կառուցողական, անցել են փոխըմբռնման մթնոլորտում, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ հետագայում եւս գործընթացը առաջ տանելու համար: ՛՛Մեր քննարկումները կշարունակվեն մյուս […]

Ես տարվա մեջ գնում եմ, իմ դիվիդենտը ստանում, ես գործատու չեմ. Գ. Մարգարյան

՛՛Ես, ճիշտն ասած, դեռ չեմ ծանոթացել, եթե առաջարկը երեկ ուշ է եկել, ես դեռ չեմ ծանոթացել եկած օրինագիծին, ու չեմ կարողանա հիմա գնահատական տալ, ծանոթանամ նոր՛՛,-լրագրողների հետ զրույցում ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նոր տարբերակին՝ ՛՛Նպատակային սոցիալական վճարին՛՛, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիշա Մարգարյանը:  Լրագրողներից մեկի հարցին՝ որպես […]

Անարգանք էր Ազգային ժողովի նկատմամբ

՛՛Շատ հնարավոր է քերեն մի տեղից: Իրենց պատգամավորներին վերջը քերեն, բերեն, քվորում ապահովեն, խնդիրն այլ է՝ ակցիան արեցինք և տապալեցինք քվորումը՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ԱԺ ոչ իշխանականների բոյկոտի ու դրա արդյունքում նիստը տապալվելու մասին: ՛՛Այն, ինչ որ իրենք արեցին, սա անարգանք է ԱԺ բկատմամբ, ՀՀ-ի նկատմամբ, չի […]

Վայ, վայ, վայ. ինչո՞ւ չկային պատգամավորները

՛՛Դա ձեզ է թվում, գործուղումների մեջ են մարդիկ, կամաց աստիճանաբար գալիս են, մի անհանգստացեք, ընդդիմությանն էլ ասեք՝ մի անհանգստացեք՛՛,-Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցին, ինչու չեն կարողանում քվորում ապահովել, և Ազգային ժողովի նիստն էլ տապալվում է:  ՛՛Ընդամնեը հինգ րոպե, արդեն երկու հոգի եկան, գրանցվեցին՛՛,-հավելեց նա: Դիտարկմանը, թե փաստորեն, ՀՀԿ […]

ԱԺ նախագահը դիտողություն է անում. նիստերը կշարունակվեն /լրացված/

Ազգային ժողովում այսօր շարունակվում է արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց պատգամավորներին գրանցվել, սակայն ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտեցին նիստը ու չգրանցվեցին: Իսկ քանի որ ՀՀԿ-ականները դահլիճում այնքան չէին, որ քվորում ապահովվեր, գրանցվեց ընդամենը 63 պատգամավոր, և հայտարարվեց երեք ժամյա ընդմիջում: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 ձայն: Չգրանվցեց 68 պատգամավոր: ԱԺ նախագահը նշեց, որ […]

Արթուր Բաղդասարյանը առաջիկայում կներկայացնի

Այսօր տեղի է ունեցել “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ փաստել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու […]

Որևէ քաղաքական ուժին բարոյական իրավունք տրված չի սեփականաշնորհելու հաղթանակը. Կարապետյանը՝ ՀԱԿ-ին

՛՛Հպարտ եմ, որ ունենք ազատ Արցախ: Բոլորս ենք հպարտ:Քանզի հերոսամարտը և հաղթանակը ՄԵՐՆ է՝ համայն հայությանը՝ Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միասնական, դժվար, արդար, միասնական ոգու, մեծ հավատի, զրկանքների, անտանելի ցավի, բայց և միևնույն ժամանակ միասնականության հաղթանակը: Եվ որևէ քաղաքական ուժին բարոյական իրավունք տրված չի սեփականաշնորհելու հաղթանակը և շահարկելու այն՝ իբրև կուսակցության արժանիք.. Կարծում եմ, որ մեր նահատակների […]

Շարմազանովը պարզաբանեց՝ ԱԺ կանոնակարգը չի խախտվել

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ կենտրոնական ամբիոնից հայտարարեց, որ ԱԺ-ն այսօր երկու անգամ կանոնակարգ-օրենքի խախտում է թույլ տվել. ՛՛Մենք քննարկում ենք ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, այնինչ կես ժամվա ընթացքում Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգի խախտում է եղել: Մեկ խմբակցությունը 20 րոպե է վերցնում, որից հետո անմիջապես պետք է քվեարկություն լինի, բայց ԱԺ նախագահը խախտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի