՛՛Ինչ մտքերով անցնի, բերում են արտահերթ՛՛

՛՛Առաջին ագամ չէ, որ իշխանությունն ասում է, որ մենք պատրաստ ենք քննարկել նաև հարյուր տոկոս համամասնականի հետ կապված խնդիրրնեը: Իշխանությունը միշտ էլ պատրաստ է քննարկել ցանկացած պրոցես՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունից, թե պատրաստ են եռյակի հետ քննարկել նաև համամասնական ընտրակարգին անցնելու հարցը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այս մասին ասաց. ՛՛Ասելը մեկ բան է, անելը՝ մեկ այլ բան՛՛: Ամեն դեպքում նա վստայ է, որ իշխանությունն իսկապես գնալու է այդ հարցի քննարկմանը, և ընդգծեց՝ իրենք կողմ ենք հարյուր տոկոս համամասնական համակարգին: Մելքումյանն էլ չբացառեց, որ իրենք ևս կքննարկեն այս հարցը ոչ արտահերթ նիստի ժամանակ, եթե այն հրավիրվի, բայց կողմ են, որ այս հարցը արտահերթ նիստի ժամանակ քննարկվի: ՀՀԿ-ը, սակայն, կողմ չէ արտահերթ նիստ հրավիրելուն:
՛՛Ինչ մտքերով անցնի, բերում են արտահերթ, այդպես չի լինի, ես դրանք համարում եմ հում հարցեր, դրանք պետք է քննարկվի մասնագետների հետ, սեղանի շուրջ, ապա փորձենք մտցնել արտահերթ՛՛,-նկատեց Ավետիսյանը:
Ըստ Միքայել Մելքումյանի՝ 12 կետերի մեջ կան կետեր, որոնք ֆինանսական ռեսուրս ու ժամանակ չեն պահանջում, ու դրանք պետք է շուտ կատարել: Դա նախապայմաններով չէ այդ հարցադրումը, եթե 11-ն անում է, թող անեն, մենք չենք ասելու չէ մի արեք