13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահի հարցազրույցն ամբողջ հանրապետությունում չի հասկացել միայն Լևոն Զուրաբյանը

՛՛Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության ՛՛Հարցազրույց՛՛ ծրագրում երեկ ևս մեկ անգամ հանգամանորեն անդրադարձավ բոլոր այն թեմաներին, որոնք հուզում են հանրությանը։ Հնչեցին անգամ այն հարցերի պատասխանները, որոնք այնքան ջերմեռանդորեն շահարկում են ընդդիմադիր որոշ գործիչներ։ Ամեն ինչ հստակ էր, սպառիչ, տրամաբանված ու փաստարկված։  Ու զարմանալի չէ, որ երկրի ղեկավարի հարցազրույցն ամբողջ հանրապետությունում չի հասկացել միայն Լևոն […]

Վրաստանը ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար. Սերժ Սարգսյան

Այսօր Վրաստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ: *** Նախագահ Սերժ […]

՛՛Սա ոչ թե քառյակի կետերի իրականացումն է, այլ մեր ծրագրի իրականացումը՛՛

Ազգային ժողովում ՛՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ՛՛ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ այս փոփոխությամբ քառյակի 12 կետերից մեկը մասնակի բավարարվում է մասնակի, եւ սա կոսմետիկ լուծում է: Ի պատասխան Գ. Ջհանգիրյանի այս նկատառմանը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց.՛՛Քառյակի 12 կետերը չկային, երբ Աժ մեծամասնության ու […]

Ես սա ընդունում եմ որպես մեղադրանք. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում ՛՛Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում՛՛ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ նախքան փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հարց ուղղելը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ՛՛Քանի որ սրանից առաջ այլ առիթ չի եղել, հիմա եմ Ձեզ դիմում. Դուք թույլ եք տվել ԱԺ կանոկարգի օրենքի կոպիտ խախտում, երբ Վահրամ Բաղդասարյանն […]

Պետք է շնորհակալություն հայտնել և՛ Դավիթ Հարությունյանին, և՛ Սերժ Սարգսյանին

՛՛Դա քաղաքական փաստաթուղթ է և ավելի շատ լեզվաբանական, շարահյուսական, ոճաբանական վերլուծություն է արվել Սերժ Սարգսյանին կողմից, քան թե քաղաքական փաստաթղթին համարժեք պատասխան՛՛,-խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին, որտեղ նա քառյակի 12 կետերին է անդրադառնում, ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: ՛՛Յուրաքանչյուր բառ, որ օգտագործված է այդ հայտարարության մեջ, չունի իր հստակ քաղաքական նշանակությունը, քաղաքական […]

Կառավարությունն ընդամենը պատրանք է ստեղծում

՛՛Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ բացարձակապես անտեսվում են հասարակության, այդ թվում` քաղաքական 4 ուժերի բարձրացրած հարցերը՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`խոսելով Կուտակայի մասին օրենքում փոփոխությունների մասին: Նա տեղեկացրեց, որ իրենք քաղաքական մյուս ուժերի հետ գնացել, մասնակցել են աշխատանքային նիստին և մերժել են այդ առաջարկներ: ՛՛Եթե պիտի ձև տրվի, […]

Կիսիլյովի ասածը օգտագործում են Ռուսաստանին հարվածելու համար. Արամ Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը անդրադարձավ նաև վերջին օրերին բավականին աղմուկ բարձրացրած ռուս հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսիլյովի ԱԺ հյուրընկալության ժամանակ արած հայտարարություններին: Քաղաքական գործիչը  լուրջ չի վերաբերվում այդ թեմային, նրան ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ո՞ վ և ինչու՞  է  լրագրողին  Հայաստան, մասնավորապես ԱԺ  հրավիրել. “Շատերը Կիսելյովի ասածն […]

Դա ենք անում էլի, միասինը ո՞րն է. Ռուստամյանը՝ նախագահի հայտարարություններից

”Պահանջում ենք, որովհետև բանը բանից վաղուց անցել է, և ժամկետները բոլոր իմաստներով սպառված են՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանը արած հայտարարության մասին, որ քառյակը, եթե ցանկանում է համագործակցել, չպիտի օգտագործի ՛՛պահանջում ենք՛՛ բառերը:  Ռուստամյանի խոսքով՝ 12 կետերից յուրաքանչյուրն իրագործելի է: ՛՛Եթե այդպիսի մոտեցում կա, թող […]

Քառյակը հանդիպեց ԱԺ-ի մոտ բոյկոտող “Դ!եմ եմ” նախաձեռնության անդամներին /վիդեո/

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ քառյակի անդամները ԱԺ մուտքի մոտ հավաքված “Դ!ԵՄ ԵՄ” քաղաքացիական նախաձեռնության  անդամներին հանդիպեցին ԱԺ դարպասների մոտ: Քառյակի ներկայացուցիչները տեղեկացրին,  որ քառյակը տապալել է “պարտադիր կուտակայինը” “նպատակային սոցիալական վճար” դարձնելու մասին օրենքի քվեարկությունը:  ՀՅԴ  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը  ասաց, որ առաջին հերթին օրենքի բովանդակության մասին տեղեկատվություն որևէ մեկը չունի.”Մենք նաև արձանագրեցինք, որ […]

Լեզվաշարադրական սխալ կա, որ չենք պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը

 ՛՛Լեզվաշարադրական, այո, մի սխալ կա, որն ընդունում ենք՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ արձագանքելով երեկ հարցազրույցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե ոչ իշխանական քառյակը շտապողականություն է դրսևորել ու լեզվաշարադրական սխալներ թույլ տվել: Նախագահը նաև ասել էր, որ եթե քառյակի նպատակը համագործակցությունն է, ապա նման փաստաթղթերից պետք է բացառվեն ՛՛պարտադրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի