Հայաստանին կտրվեն արտոնություններ. ԵՏՄ-ի տնտեսական անկախությունը
Հայաստանը անդամկցելով Եվրաասիական տնտեսական միությանը՝ չի զրկվել տնտեսական անկախությունից, կարծում է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը :
“ Հայաստանին այդ միությունը տալիս է լայն հնարավորություններ: Մենք կարողանալու ենք արտահանել մեր ապրանքները այդ մեծ շուկա: Սա շատ կարեւոր է այն առումով, որ շատ երկրներ ցանկանում են համագործակցել ԵՏՄ-ի հետ: Անդամակցելու գործընթացի ընթացքում մենք արդեն ձեռք ենք բերել արտոնություններ, որոնք տրվում են միության անդամ երկրներին: Առաջինը գազի սակագնի հետ կապված հարցերն են, նավթի եւ չմշակված ադամանդի գները”,-ասուլիսին նշեց Մինասյանը:
Բացի սրանից արտոնություններ կստանան Հայաստանի քաղաքացիները՝ ազատ տեղաշարժման եւ ծառայություններ մատուցելու համար:
“Այսինքն, ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն այդ երկրներում աշխատելու կարիք, չեն հանդիպելու սահմանափակումների: Անդամակցելով այս միությանը՝ Հայաստանը նույնպես հետապնդել է ազգային եւ պետական շահեր”:
Որեւէ բացասական ազդեցություն այս միությանն անդամակցելը կբերի հարցին պատասխանելով՝ Գագիկ Մինասյանը մեջբերեց Ղազախստանի եւ Բելոռուսի նախագահներին՝ եթե զգան բացասականն ավելի շատ է, կլքեն միությունը:
“Հայաստանն էլ կարող է ազատ դուրս գալ, եթե հետո պարզվի, որ պետության շահերին դեմ է”,-եզրափակեց ՛՛Հանրապետական՛՛ պատգամավորը :