05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

“Ո՞ւր ա էնտեղ իմպիչմենտ…”

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացի փաստաթղթի տակ ստորագրել է ընդամենը երեք պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Լրագրողները փորձեցին հետաքքրքրվել, թե ոնց են քվեարկելու խմբակցությունները:  

 ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց,  որ ՕԵԿ-ը չի միանա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած գործընթացին, որի համար երկու պատճառ կա. “Սերժ Սարգսյանը որպես նախագահ ավարտում է իր լիազորությունների ժամկետը, նա նաեւ հայտարարել է, որ չի դառնալու վարչապետ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա, այսինքն ակտիվ քաղաքականության մեջ չի լինելու: Երկրորդ խնդիրն այն է, որ մենք վեց տարի աշխատել ենք, ուստի բարոյական չէ մեր կողմից միանալը”,-ասաց նա:

ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանի համոզմամբ՝ այդ փաստաթուղթը իմպիչմենտի գործընթաց չի հիշեցնում. “Ո՞ւր ա էնտեղ իմպիչմենտ, ես կարդացել եմ, ինձ ավելի շատ դպրոցական տարիների գովասանագիր է հիշեցնում”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ