13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց

 Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բացելով 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի քառօրյան՝ երախտագիտություն հայտնեց Բոլիվիայի Սենատին՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:

“Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատներին, երկրի ղեկավարությանը, բարեկամ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ Բոլիվիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանին եւ Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ