04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

… չեմ էլ ասում՝ իշխանության դեմ ենք. հավաքվել են Կանյաչնիում

Henaran.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 28-ին, այնուամենայնիվ, ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Կանյաչնիում տեղի է ունեցել կուսակցության տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ:

Մեր աղբյուրի պատմելով, ի սկզբանե ասել էին, որ Ծառուկյանը չի մասնակցելու, բայց նա մի կարճ ժամանակով մասնակցել է հանդիպմանը: Ծառուկյանը կոնկրետ չի պատասխանել հետաքրքրող այն հարցին, թե ի վերջո, ԲՀԿ-ն ինչ քաղաքական կուրս է որդեգրելու:

“Ես չեմ ասում մենք իշխանության հետ ենք, բայց չեմ էլ ասում՝ իշխանության դեմ ենք: Որոշ հարցեր կան, որ չենք համաձայնվում, ճշտվի կասեմ բոլորիդ”,-հայտարարել է ԲՀԿ առաջնորդը:

Հիշեցնենք, Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր ուրբաթօրյա հանդիպման մասին տեղեկությունը: Միայն նշել էր, որ եթե ԲՀԿ-ն ասելիք ունենա, սիրով կհրապարակեն: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ