05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շարմազանովը ՛՛սխալ հանեց՛՛ Փաշինյանին /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառանալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, իր գործընկերներին հորդորեց ոչ միայն ՛՛մինուսները՛՛ ներկայացնել այլ նաեւ ՛՛պլյուսները՛՛: “Հարցը, որ այսօր քննարկվում է խորհրդարանում, շատ կարեւոր է մեր երկրի ապագա զարգացման համար, ուստի նորմալ են խորհրդարանի ամբիոնից հնչող տարբեր կարծիքները եւ զգացմունքային գնահատականները: Սակայն նորմալ եւ բնական չէ իրականության ուռճացումը: Նախ ցանկանում եմ, որ […]

Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Պաղեստինի պետականությունը

Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է Պաղեստինի անկախությունը ճանաչող խորհրդանշական նախագիծը, հաղորդում է “Արմենպրես”-ը` հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին: Պաղեստինի անկախությունը ճանաչող օրինագծին կողմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի 339, դեմ՝ 151 պատգամավոր: Քվեարկությունը պարտադիր իրավական ուժ չունի: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, ով կողմ է եղել նախագծին, նշել է, որ քվեարկությունն ազդանշան է Իսրայելին ու Պաղեստինին’ վերադառնալու […]

Քաղաքական անմեղսունակներ

Քառյա′կ, հրաշալի-հրեշալի′ եռյակ, թեժ աշուն… Թեժ աշու՞ն… Թեժ աշուն չկար, կային աննպատակ կրքեր, անհասկանալի, անհիմն քաղաքական ամբիցիաներ, ռեվանշիզմ, քաղաքական ուժերի վերադասավորում, քաղաքական պայքարի իմիտացիա, քաղաքական հերթական սառը ցնցուղ, հուսալքություն, հիասթափություն, թշնամանք, ատելություն, թույնի տարաչափ չափաբաժնի ”վիբրոսներ”… Մի խոսքով, քաղաքական կյանք, քաղաքական ”պայքար”, քաղաքականություն` տեղական արտադրության, էժանագին հումքի, արտասահմանյան թափոնների, անհասկանալի արաբա-թուրքական, վրացական համեմունքներով, ուկրաինական սխտորակոծված […]

՛՛Ուրվական՛՛ ԱԺ նիստերի դահլիճում

Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկից հետո, “Ժառանգական” Զարուհի Փոստանջյանը սկսեց ինչ-որ թղթեր բաժանել պատգամավորներին: Պատգամավորը նույն գործողությունը երեկ էր արել՝ բաժանելով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ուղերձը՝ ընդդեմ ԵՏՄ-ի: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ակնարկեց՝ նորից ուրվական է շրջում դահլիճում: Փոստանջյանը չլսելու տվեց, շարունակեց բաժանել ՛՛թռուցիկները՛՛:   

Հնարամիտ պատգամավորներն ու հատուկենտ բողոքավորները

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակտիվիստները դեկտեմբերի 3-ին շարունակեցին բողոքի ակցիան Ազգային ժողովի պատգամավորների ծառայողական մուտքի մոտ, որպեսզի մտնողներին հորդորեն կողմ չքվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:  Սակայն հնարամաիտ պատգամավորները կամ ավելի շուտ էին մտել ԱԺ-ի շենք կամ այլ մուտքով: Ակցիայի սակավաթիվ մասնակիցներին իրենց հորդորը հաջողվեց ներկայացնել հատուկենտ պատգամավորների: 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին

Դեկտեմբերի 4­-5-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստին։ Դեկտեմբերի 3-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։

“Ժամանակին հայեր կային” խորագրով միջոցառումներ կանցկացվեն Թուրքիայում

Թուրքիայում «Ժամանակին հայեր կային» խորագրով միջոցառումների շարք կիրականացվի: Առաջին միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Ստամբուլի Բիլգի համալսարանի ուսանողական կամպուսում: Միջոցառմանը Մուրադ Բելգեն կպատմի իր նոր «Հայերը գրականության մեջ Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն» գրքի մասին, իսկ պոլսահայ օպերային երգիչ Արթուր Բաղդասարյանը կներկայացնի «Հայկական երաժշտությունը» գիրքը, գրում է Ermenihaber.am-ը: Միջոցառման համար  Ֆեյսբուք սոցիալական կայքում բացված էջում  նշվում […]

՛՛Խիարային՛՛

Վերջին շրջանում քաղաքական դաշտի տրանսֆորմացիոն գործընթացների ֆոնին ականատես եղանք խորհրդարանական բոլորովին նոր նախաձեռնության: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջերս հանդես եկավ նախագահին պաշտոնանկ անելու Ազգային Ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Այս նախաձեռնությունը նոր թեզ առաջ քաշեց քաղաքական դաշտում, և սպասվածի պես այն նոր վերադասավորումների առիթ դարձավ: Մասնավորապես, ակտիվ քննարկվում էր, թե արդյոք […]

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ

Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման ”Վճռական աջակցություն” առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված էր առաքելության մեկնարկին։ Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլան, ՆԱՏՕ-ի անդամ և […]

Հայաստանը վերցրին առանց որևէ կրակոցի. Ժամանակ

Եվրասիական տնտեսական միության անդամակցության գլխավոր «փաստարկը» անվտանգությունն է, որը վկայակոչում են և իշխանությունները, և խորհրդարանում ներկայացված, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը, որոնք ԵՏՄ-ին անդամակցության հարցում աջակցում են իշխանությունների քայլերը: Անվտանգության հարցում մատնանշվում է Ուկրաինայի օրինակը՝ այն իմաստով, որ Հայաստանը նույնպես կունենար նմանօրինակ խնդիրներ ու կորուստներ, ինչպես Ուկրաինան և հետևաբար մեծ ռիսկ էր ԵՏՄ անդամակցությունից հրաժարվելը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված