13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ժամանակին հայեր կային” խորագրով միջոցառումներ կանցկացվեն Թուրքիայում

Թուրքիայում «Ժամանակին հայեր կային» խորագրով միջոցառումների շարք կիրականացվի: Առաջին միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Ստամբուլի Բիլգի համալսարանի ուսանողական կամպուսում: Միջոցառմանը Մուրադ Բելգեն կպատմի իր նոր «Հայերը գրականության մեջ Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն» գրքի մասին, իսկ պոլսահայ օպերային երգիչ Արթուր Բաղդասարյանը կներկայացնի «Հայկական երաժշտությունը» գիրքը, գրում է Ermenihaber.am-ը:

Միջոցառման համար  Ֆեյսբուք սոցիալական կայքում բացված էջում  նշվում է, որ  2015 թվականը հնարավորություն է պատմության հետ առերեսվելու համար: «Մենք, որպես հակակապիտալիստ ուսանողներ, ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերին Թաքսիմ հրապարակում կոգեկոչենք: Սակայն այս տարի միայն հիշատակելով չենք ցանկանում բավարարվել»,-ասված է հայտարարության մեջ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ