13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ

Դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման ”Վճռական աջակցություն” առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը նվիրված էր առաքելության մեկնարկին։

Աֆղանստանում տիրող իրավիճակին և միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլան, ՆԱՏՕ-ի անդամ և ”Վճռական աջակցություն” առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը շնորհավորեց Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլային՝ ընտրական գործընթացի ավարտի, պաշտոնների ստանձնման, ազգային համաձայնության կառավարության ձևավորման կապակցությամբ, և վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը` շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

«Ուելսի գագաթաժողովում մենք ամփոփեցինք Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում իրականացված աշխատանքները, որոնց իր ներդրումն է բերել նաև Հայաստանը։

Մի քանի շաբաթից Աֆղանստանի անվտանգության աջակցության ուժերի գործողությունը կավարտվի, և կսկսվի մեր ներգրավվածությունը ”Վճռական աջակցություն” առաքելության շրջանակներում։

Հայաստանը կիսում է Աֆղանստանը այնպես փոխակերպելու ընդհանուր տեսլականը, որ այն չհանդիսանա մշտական մտահոգության առարկա՝ իր հարևանների և այլ երկրների համար, այլ դառնա դրական շարժիչ ուժ՝ ողջ տարածաշրջանի համար։

Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը` շարունակելու աշխատանքներն այդ ուղղությամբ”, – ասաց նախարար Նալբանդյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ