05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտահերթ ընտրություններ

Կառավարության այսօրվա նիստում վաղաժամկետ դադարեցվեց Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի լիազորությունները: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կկայանա քաղաքապետի ընտրությունները:  Ընտրությունների անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2,242,480.0 դրամ, իսկ ոստիկանությանը՝ 535,422.4 դրամ։

ԼՂՀ խորհրդարանի նախագահի հանդիպումները Վաշինգտոնում

Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանին եւ  Աննա Էշուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները: Կոնգրեսականների խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող զարգացումներն ու առկա հիմնախնդիրները: […]

Հայկական հարցում միայն Թուրքիան է քայլ կատարում. հայերը, Հռոմի Պապն ու Օբաման

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների ժողովին մասնակցելու մեկնող Թուրքիայի արտգործնապարար Մևլութ Չավուշօղլուն օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության` Չավուշօղլուն, ողջունել է Ռուսաստանի կողմից Թուրքիային կատարվելիք բնական գազի 6 տոկոսանոց զեղչը, բայց և ընդգծել, որ թուրքական կողմը սակագնի ավելի մեծ զեղչ է ցանկանում: Այդ ուղղությամբ դեռ բանակացություններ են տարվելու […]

Արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բազելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ […]

Երվանդ Զախարյանը հաստատեց՝ կտան

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատաեց, որ “Նաիրիտ” գործարանի շուրջ իր կողմից արված հրապարակային եւ ոչ հրապարակային հայտարարությունները միմյանց չեն հակասում: “Ես ինչ ասում եմ հրապարակային, այն էլ ասում եմ աշխատակիցներին”,- ասաց Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով, կրճատումների մասը խորհուրդի հարց է, ընդհանուր խորհրդի հարց, եւ այդ հարցով նախարարությունը […]

Լուրջ փաստեր կոռուպցիայի, ՎՊ-ի մասին. ե՞րբ կհրապարակվեն

՛՛Հայրենիք ու պատիվ՛՛ կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի գլխավորած ՛՛՛Հակակոռուպցիոն կազմակերպությունը՛՛ շարունակում է կոռուպցիոն դեպքերի հետ կապված ուսումնասիրությունները: ՛՛Լռակյաց այդ գործընթացն առաջ ենք տանում, նյութեր ենք հավաքում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: ՛՛Համոզված ենք, որ երբ մոտ ապագայում լուրջ, ազնիվ քաղաքական համակարգ կլինի, այդ փաթեթները կդնենք սեղանին ու կսկսենք պատասխանատվության կանչել, որպեսզի թալանվածը ետ վերադարձնեն ժողովրդին՛՛,-հավելեց նա: […]

Որևէ մեկին թող չթվա, որ ինքը Հայաստանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագովն է. Հ. Նաղդալյան

Այսօր խորհրդարանում շարունակվեց ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու որոշման պայմանագրի քննարկումը, որը ուղղորդվեց ընդդիմադիրների կողմից մի շարք մտահոգություններ պարունակող ելույթներով: Այդ մտահոգությունների շուրջ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետը: – Տիկին Նաղդալյան, արդյոք հիմնավոր են մեր ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե  ԵՏՄ-ին միանալիս Հայաստանը կկորցնի  իր անկախությունը. խոսքը վերաբերում է մասնավորապես տնտեսական անկախությանը: – Ինքնիշխանությունը, անկախությունը բացարձակ […]

Օրեցօր լճանում է. ազատամարտիկները լքեցին

Ոչ իշխանական ուժերի կողմից սկսված գործընթացն օրեցօր լճանում է: Մի փոքր պատմական ակնարկ անենք ոչ իշխանական ուժերի քաղաքական անցյալից: Շարժումը սկսեցին չորս խորհրդարանական ուժերով: Օրակարգային մի քանի հարցերի շուրջ անհամաձայնությունների հետևանքով ոչ իշխանականների կառույցն ունեցավ թվային փոփոխություն: Մասնավորապես, ՀՅԴ-ն, սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ չկիսելով ոչ իշխանականների մյուս ներկայացուցիչների մոտեցումները, լքեց «քաղաքական դաշինքը»: Հոկտեմբերյան երկու ցույցերից […]

՛՛Չէի ցանկանա, որ անտանելի դառնաք, տիկի՛ն Փոստանջյան՛՛

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց դատապարտյալից մի նամակ, որտեղ շատ հարցերի հետ նա ներկայացացրեց մի անկեդոտ նախագահի մասին: Սակայն նրան ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսափողը տրամադրելով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին:“Չէի ցանկանա, որ անտանելի դառնաք, տիկին Փոստանջյան“,-ասաց նա:

Ամբողջն անցավ իշխանությանը

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կանխատեսումները՝ խոստացված ՛՛թեժ՛՛ աշնան հետ կապված իրականացել են: ՛՛Կանխատեսումն էր, որ փաստորեն ոչ իշխանական եռյակը, որ թեժ աշուն էր հայտարարում, վերահսկվում ու ուղղորդվում է իշխանության կողմից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քաղաքական վերադասավորումներ եղան այս աշնան ընթացքում:  Մակեյանը նկատեց՝ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել բնական եղանակների հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված