20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամբողջն անցավ իշխանությանը

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կանխատեսումները՝ խոստացված ՛՛թեժ՛՛ աշնան հետ կապված իրականացել են: ՛՛Կանխատեսումն էր, որ փաստորեն ոչ իշխանական եռյակը, որ թեժ աշուն էր հայտարարում, վերահսկվում ու ուղղորդվում է իշխանության կողմից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քաղաքական վերադասավորումներ եղան այս աշնան ընթացքում: 

Մակեյանը նկատեց՝ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել բնական եղանակների հետ հարմարվել ու հայտարարել՝ ՛՛թեժ՛՛ աշուն, ՛՛թեժ՛՛ գարուն, սակայն դրանք արդյունքում չեն իրականանում: ՛՛Բայց այս տարվա ՛՛թեժ՛՛ աշունը տարբերվում էր մնացածներից, որովհետև ամբողջ քաղաքական դաշտն անցավ վարչախմբի ձեռքը, և այսպես կոչված եռյակով կամ քառյակով ընդդիմադիր դաշտն իրենց վերահսոկողության տակ վերցրին, և հիմնականում տարբերությունն այն էր, որ իմիտացիոն գործընթացները շատ ավելի զգալի դարձան”,-հավելեց նա:

 Հարցին, թե արդյոք այս պրոցեսները կձգձգվեն մինչև հերթական ընտրությունները, նա պատասխանեց. ՛՛Վարչախումբը կցանակնա, որ այս ամենը ձգվի մինչև 2017 թվական, եթե միջանկյալ հատվածում գնա սահմանադրական ՛՛բարեփոխումներին՛՛, կարող է այդ հատվածում գործընթացներն այլ սցենարով գնան, հակառակ դեպքում այս ամբողջ քաղաքական դաշտը վերահսկելու փորձերը շարունակվելու են մինչև 2017 թվական՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ