20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրջ փաստեր կոռուպցիայի, ՎՊ-ի մասին. ե՞րբ կհրապարակվեն

՛՛Հայրենիք ու պատիվ՛՛ կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի գլխավորած ՛՛՛Հակակոռուպցիոն կազմակերպությունը՛՛ շարունակում է կոռուպցիոն դեպքերի հետ կապված ուսումնասիրությունները: ՛՛Լռակյաց այդ գործընթացն առաջ ենք տանում, նյութեր ենք հավաքում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: ՛՛Համոզված ենք, որ երբ մոտ ապագայում լուրջ, ազնիվ քաղաքական համակարգ կլինի, այդ փաթեթները կդնենք սեղանին ու կսկսենք պատասխանատվության կանչել, որպեսզի թալանվածը ետ վերադարձնեն ժողովրդին՛՛,-հավելեց նա:

Կազմակերպությունը, նրա խոսքերով, ուսումնասիրում է վերջին քսան տարիների ընթացքում տեղի ունեցած դեպքերը, կան լուրջ փաստեր: ՛՛Սկսած պետական սեփականաշնորհումից, ճանապարհաշինարարությունով, Վերահսկիչ պալատի նախորդ տարվա հաշվետվությամբ… փոքր ու մանր գործ չկա, բոլորը լուրջ գործեր են՝ ավարտած մոտավորապես յոթ ու կես միլիարդ պարտքի մասով՛՛,-պարզաբանեց Մարգարյանը:

Նրա խոսքով՝ մսխումներ են եղել, և այդ ամենը կհրապարակվի ազնիվ իշխանությունների օրոք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ