20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շարմազանովը ՛՛սխալ հանեց՛՛ Փաշինյանին /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառանալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, իր գործընկերներին հորդորեց ոչ միայն ՛՛մինուսները՛՛ ներկայացնել այլ նաեւ ՛՛պլյուսները՛՛:

“Հարցը, որ այսօր քննարկվում է խորհրդարանում, շատ կարեւոր է մեր երկրի ապագա զարգացման համար, ուստի նորմալ են խորհրդարանի ամբիոնից հնչող տարբեր կարծիքները եւ զգացմունքային գնահատականները:

Սակայն նորմալ եւ բնական չէ իրականության ուռճացումը: Նախ ցանկանում եմ, որ բոլորը հստակ հասկանան, որ ցանկացած միության անդամակցություն որեւէ երկրի համար չի կարող ունենալ միայն դրական հետեւանքներ, եւ ցանկացած երկիր անդամակցելուց առաջ ուսումնասիրում է հնարավոր դրական եւ բացասական կողմերը”:

Հայաստանի համար դրականը Շարմազանովի խոսքով՝ այն է, որ ԵՏՄ անդամակցությամբ երկրի տնտեսվարողների համար բացվում է 170 միլիոնանոց շուկա: “Սա հստակ դրական է: Երկրորդ՝ Հայաստանը սահմանին գազ է ստանում 189 դոլարով, իսկ ո՞րն էր այլընտրանքը: Այլընտրանքը կլիներ 400-500 ԱՄՆ դոլար: Սա մեր ժողովրդի վրա, մեր հասարակ քաղաքացու գրպանին ազդելու է՞ր, թե՞չէ:

Մեր ժողովուրդն այսօր է դժվարությամբ վճարում գազի վարձը: Եթե լիներ 400-500 դոլար սահմանի վրա գազի գինը, ո՞նց էիք բաժանելու: Եթե գազի տեղ գիտեք, ասեք իմանանք: Եթե մեզ չեք ասում, գոնե ժողովրդի համար ասեք: Չի կարելի պոպուլիզմով զբաղվել”,- ընդգծեց Շարմազանովը: 

Հայաստանը նավթամթերքը ներկրում է 30 տոկոս ազատված մաքսատուրքով: “Հիմա սա դրական է՞, թե՞ բացասական: Դրական է: Հաջորդը՝ շուրջ 750 առաջին անհրաժեշտության ապրանքներ 5 տարի չեն թանկանալու: Սա մեր ժողովրդի համար լավ է, բայց դուք սրա մասին չեք խոսում”:

Ինչ վերաբերում է երկրի  անվտանգության հարցին՝ ՌԴ-ն Հայաստանին զենք-զինամթերք վաճառում է Ռուսաստանի ներքին գործարանային գներով: “Մի պետության համար, որի թիվ մեկ խնդիրն անվտանգության ապահովումն է, այլընտրանք կա՞: Եթե գիտեք մի պետություն, որը կարող է իր ներքին գներով մեզ զենք տալ, ասեք: Չգիտեք, որովհետեւ չկա նման պետություն”,- որշադրություն հրավիրեց  ԱԺ փոխնախագահը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով, ըստ Շարմազանովի, չի  կորցնում ինքնիշխանությունը: “Բայց մենք ազատությունը մի կողմ չենք դրել, հակառակը՝ մենք սրբորեն պահում ենք մեր ազատությունը եւ անկախությունը: Ասում եք մենք ինքնիշխանության կորուստ կունենանք: Էդ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները ինքնիշխանության կորուստ ունեն: Եվրամիության անդամ բոլոր պետությունները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Հունաստանը , բոլորն էլ ինքնիշխանության կորուստ ունեն: Դե ինձ հիմա երկիր ասեք, որ ինքնուրույն որոշում է կայացնում, չկա նման բան: Դա նոնսենս է”,- ընդգծեց նա:

ԱԺ փոխնախագահը զարմացած է՝ ումից են պատգամավորները Արցախը պաշտպանում:  “Արցախի իշխանությունները բազմիցս ասել են, որ իրենք Եվրասիական տնտեսական միություն մտնելու հայտ չեն ներկայացրել:

Մեր խնդիրն է Արցախի միջազգային ճանաչումը: Ասում եք Արցախը Հայաստան է: Հայաստան է Վանը, գլոբալ առումով Էրզրումը, Մուշը, բայց Արցախը իրավական առումով Հայաստանի Հանրապետություն չի, եւ մեր բոլորի նպատակն է սրբորեն իրականացնել Արցախի ժողովրդի կամքը՝ հասնել արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Եվ այս Եվրասիական տնտեսական միությունը ոչ մի կապ չունի ոչ Արցախի սահմանների հետ, ոչ էլ Արցախի ճանաչման հետ: Մեր հասարակությանը թյուրիմացության մեջ մի գցեք”,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի ելույթին արձագանքելով`այն անվանեց անհաջող համեմատություն: ՛՛Ինքս պատմաբան եմ եւ սխալ եմ համարում Ձեր այն ասածը, որ մեր քաղաքական մտածողությունն Իսրայել Օրուց այս կողմ էվոլյուցիայի չի ենթարկվել: Իրականում այդ ժամանակները բոլորովին այլ էին՛՛:  

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ