05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Առաջին ալիքի” գրաքննությունը /վիդեո/

Ռուսական “Առաջին ալիքի” եթերից հանել են պատգամավոր Ալեքսանդր Գոնչարենկոյի` Պուտինին վերաբերվող “վտանգավոր արտահայտությունը”: Քաղաքական գործիչը Պուտինին անվանել է “իշխանությունից խփնված Պուտին”: Այս արտահայտությունն անմիջապես եթերից հանել են, սակայն այն հասցրել են լսել Սիբիրում եւ հեռավոր արեւելքում:

Հեֆերնը հուսախաբ է եղել

՛՛Մենք ուզում ենք, որ Հայաստանը այսպես ասած՝ ռազմավարական հայացք ունենա՛՛,- այսօր լրագրողների հետ հրաժեշտի հանդիպմանն ասաց դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանը:   ՛՛Մենք ցանկանում ենք խորացնել մեր գործընկերային կապերը Հայաստանի հետ, քանի որ համոզված ենք, որ ցանկացած ոլորտում Հայաստանի կողմից կդրսևորվի քաղաքական կամք և կարվեն երկկողմ համագործակցության համար անհրաժեշտ քայլեր՛՛: Դեսպան Հեֆերնի խոսքով` Վաշինգտոնը նախատեսում […]

ԱՄՆ դեսպանը հիացած է հայ ժողովրդի տաղանդով

Այսօր, դիվանագիտական առաքելության ավարտին ամփոփիչ ասուլիս և լրագրողների հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Մինչ ասուլիսը դեսպանը լրագրողներին հրավիրեց սուրճի և մտերմիկ զրույցի: Նա սիրով պատասխանեց հարցերին, իսկ ավելի ուշ ամփոփեց իր երեք ամյա գործնեության արդյունքները: ՛՛Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ժողովրդավար, բարեկեցիկ, խաղաղ և անվտանգ Հայաստան՛՛,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը: ՀՀ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը կլինի […]

“Ժողովրդին չթողնենք ամանորյա սթրեսի մեջ”

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը “Հենարան” մամուլի ակումբում` խոսելով դրամի արժեզրկումից, ասաց` աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել: Նրա խոսքով` կառավարությունը ԱԺ դռնփակ քննարկմանը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ է բերել : “Առաջին պատճառը ԱՄՆ տնտեսության զարգացման հետ էր կապվում: Այսինքն, Աստված մի արասցե, եթե ԱՄՆ տնտեսությունը զարգանա, դրամը` չգիտեմ ինչ կլինի: Բայց մենք համապատասխան ռեսուրսներ պետք է […]

”Շմայսին” կբացատրի ”կորմը” պակաս լինելը

“Շմայսը պիտի իրեն թույլ չտար նման արտահայտություն, ինքն էլ է կռվել”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանի արտահայտությանը` “ազատամարտիկների կորմը պակասել է”, քանի որ արդեն բողոքում են արդեն երկրի գերագույն գլխավոր հրամանատարի դեմ: Հովսեփ Հովսեփյանը ավելին չի ասում, միայն` երբ հանդիպի պատգամավորին, կբացատրի “կորմ պակասելը որն է”: […]

ԱՄՆ Պետդեպ-ը` Հայաստանի վրա պատժամիջոցների ազդեցության մասին /վիդեո/

“Ամերիկայի ձայն”-ի ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիին հարց է ուղղել այն մասին, թե ինչ է անում ԱՄՆ-ը, որպեսզի օգնի այն պետություններին, որոնց վրա ազդում են Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Փսակին պատասխանել է, որ Ռուսաստանի ներկա դրությունը բացառապես միայն պատժամիջոցներով չի առնչվում, դրա վրա այլ գործոններ են ազդում` նավթի գների անկումը, […]

Freedom House-ը կոչ է անում ԵՄ-ին սառեցնել Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության եվրասիական հարցերով փորձագետը կոչ է արել Եվրամիությանը սառեցնել Թուրքիայի անդամկցության բանակցային գործընթացը, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ նրա` Թուրքիային եվրոպական ընտանիքից անժամկետ հեռու պահելու ժամանակն է եկել: ԵՄ-ին կոչով դիմող հոդվածը «Թուրքիայի եվրոպական վերջը» վերտառությամբ տեղադրված է «Fredoom House»-ի ինտերնետային կայքի բլոգ բաժնում: Հոդվածում հիշեցվում է 2013-ի Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի […]

Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանի կնոջը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին եւ նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ: Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղեւորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն թաղամասում գտնվող իրենց բնակարան: Տուն […]

Սրանք էլ են ռեժիմի մաս /վիդեո/

՛՛Խնդիրներ միշտ էլ եղել են, ուղղակի վերջին օրերին այս հարցը ավելի սրացել ակտուալ է դարձել, երբ որ մարդիկ իրենց կաշվի վրա արդեն ուղղակի, ավելի կոպիտ ձևերով զգացին՝ այս պետության հանցավորության աստճանը՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամ, ՛՛Իրավունք և աջակցություն՛՛ ՀԿ ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը անդրադարձավ ներքաղաքական անցուդարձին, մասնավորապես ոչ իշխանական Եռյակին: ՛՛Ասում եք՝ եռյակ, […]

Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը. Սերժ Սարգսյան

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված ձեւաչափով գագաթնաժողովին: Քննարկվել են Եվրոպական խորհրդի՝ ս.թ. դեկտեմբերի 18-19-ի նիստի նախապատրաստական աշխատանքները, ԵԺԿ քաղաքական եւ ծրագրային հարցերը, քաղաքական իրավիճակը ԵՄ անդամ պետություններում եւ ԵԺԿ անդամ կուսակցությունների դիրքորոշումները: Հիմնական զեկույցներով հանդես են եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի