10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Ժողովրդին չթողնենք ամանորյա սթրեսի մեջ”

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը “Հենարան” մամուլի ակումբում` խոսելով դրամի արժեզրկումից, ասաց` աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել: Նրա խոսքով` կառավարությունը ԱԺ դռնփակ քննարկմանը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ է բերել :

“Առաջին պատճառը ԱՄՆ տնտեսության զարգացման հետ էր կապվում: Այսինքն, Աստված մի արասցե, եթե ԱՄՆ տնտեսությունը զարգանա, դրամը` չգիտեմ ինչ կլինի: Բայց մենք համապատասխան ռեսուրսներ պետք է ուենանք, որ չպետք է թողենք մեր ժողովրդին այս ամանորյա սթրեսի մեջ”:

Բանախոսը տեղեկացրեց նաեւ , որ “Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու եւ փոփոխություններ կատարելու մասին” նախագծով, որը քվեարկության դրվեց եւ չանցավ, իրենք փորձում էին վերացնել քաղաքացիների ոտնահարված իրավունքները:

Ասաց, որ ԴԱՀԿ-ին վերագրվել էր դատարանի իրավունք, մինչդեռ մարդուն չի կարելի զրկել իր սեփականությունից առանց դատարանի հատուկ որոշման, ինչը, սակայն ԴԱՀԿ-ն անում է/

“Մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, մեր ողջ ազգը առնչվում է այս խնդրին. ԴԱՀԿ-ն առանց դատարանի որոշման քաղաքացիների գույքի նկատմամբ կալանք է իրականացնում եւ բռնագրավում: Սա անթույլատրելի է”:

 


KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ