04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հետապնդել են Ժիրայր Սեֆիլյանի կնոջը

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին եւ նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ:

Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղեւորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն թաղամասում գտնվող իրենց բնակարան:

Տուն հասնելուց հետո հետապնդողները որոշ հեռավորության վրա իջել են ավտոմեքենայից եւ սպասել, մինչեւ Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը կայանել է իր ավտոմեքենան եւ երեխայի հետ միասին բարձրացել տուն:

Այնուհետեւ նրանք եւս որոշ ժամանակ մնացել են նույն տեղում եւ հեռացել:

“100-ամյակը առանց ռեժիմի” շարժումը հերթական անգամ փաստում է, որ այսօրինակ ոստիկանապետական քայլերը որեւէ ազդեցություն չեն ունենալու մեր հետագա ընթացքի վրա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ