12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

”Շմայսին” կբացատրի ”կորմը” պակաս լինելը

“Շմայսը պիտի իրեն թույլ չտար նման արտահայտություն, ինքն էլ է կռվել”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանը՝ մեկնաբանելով ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանի արտահայտությանը` “ազատամարտիկների կորմը պակասել է”, քանի որ արդեն բողոքում են արդեն երկրի գերագույն գլխավոր հրամանատարի դեմ:

Հովսեփ Հովսեփյանը ավելին չի ասում, միայն` երբ հանդիպի պատգամավորին, կբացատրի “կորմ պակասելը որն է”: Ասում է` իրավունք չուներ նման բան ասել, ”ինքն էլ է կռվել” /նկատի ունի Առաքել Մովսիսյանին-հեղ./: 

Հաճախ եք հանդիպում նրան՝ հարցրինք. մեկ-մեկ հավաքվում են:

“Բայց ով էլ լինի իրավունք չունի ազատամարտիկին վիրավորելու, ոչ էլ գլխավոր հրամանատարին”,-եզրափակեց Հովսեփյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ