18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեֆերնը հուսախաբ է եղել

՛՛Մենք ուզում ենք, որ Հայաստանը այսպես ասած՝ ռազմավարական հայացք ունենա՛՛,- այսօր լրագրողների հետ հրաժեշտի հանդիպմանն ասաց դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանը:  

՛՛Մենք ցանկանում ենք խորացնել մեր գործընկերային կապերը Հայաստանի հետ, քանի որ համոզված ենք, որ ցանկացած ոլորտում Հայաստանի կողմից կդրսևորվի քաղաքական կամք և կարվեն երկկողմ համագործակցության համար անհրաժեշտ քայլեր՛՛:

Դեսպան Հեֆերնի խոսքով` Վաշինգտոնը նախատեսում է խթանել Հայաստանում միջազգային արժեքների, ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, անկախ լրատվամիջոցների հաստատումը:

՛՛Մենք ցանկանում ենք օգնել, որպեսզի ՀՀ-ն ռազմավարական տարածք, հնարավորություններ, տարբերակներ ունենա: Ցանկացած երկիր պետք է ունենա դա: ԱՄՆ-ը, ԵՄ-ն ցանկանում են խորացնել գործընկերությունը ՀՀ-ի հետ ցանկացած ոլորտում, որտեղ ՀՀ-ի կողմից կդրսևորվի քաղաքական կամք: Մենք բոլոր ոլորտներում պատրաստ ենք աշխատել:Այս գործակցությունների առումով շահողներ ու պարտվողներ չկան՛՛,- դեսպանը հավելեց, թեեւ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, սակայն շատ լավ գործընկերություն ունի ՆԱՏՕ-ի հետ, Արևմուտքի հետ ևս ցանկանում է շարունակել գործակցությունը տարբեր ոլորտներում և փոխադարձաբար շահավետ պայմաններով:

ԱՄՆ-ը հուսով է, որ բաց կդառնա ռազմավարական տարածաշրջան հանդիսացող հարավային Կովկասը, Վաշինգտոնը պատրաստ է օգնել հակամարտությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցին՝ Ջոն Հեֆերնը հղում արեց ՄԽ համանախագահներին` ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, կա միայն խաղաղ բանակցային կարգավորում: Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միջնորդներ են, նրանք չեն կարող կողմերին կարգավորում պարտադրել:

Հայ-թուրքական հարաբերություններից. ԱՄՆ-ը ցանկանում է խթանել հաշտությունը: Հայաստանում իր աշխատանքի երեքից ավելի տարիների ընթացքում Հեֆերնի հուսախաբությունը եղել է հայ-թուրքական արձանագրությունները:

 ՛՛Երբ եկա Հայաստան, հիշում եմ` Յովանովիչը ոգևորված էր, նախկին պետքարտուղար Քլինթոնն էր ներգրավված : Կարծում էինք, որ այդ արձանագրությունները կօգնեն, որ սահմանը բացվի , կձևավորվեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն առաջընթացի բացակայությունը հուսախաբ է անում: Շարունակելու ենք փորձել աջակցել Թուրքիայի և ՀՀ-ի հաշտեցմանը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ