11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Վստրեչի Ապերը իմ ախպերն ա….” . կրքեր քվեարկությունից առաջ

“Հա, Արամը՝ “Վստրեչի Ապերը” հարազատ քեռուս տղան ա, ոնց կարա ինձ չպաշտպանի՞”, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար թեկնածու Սահակ Ալեքսանյանը: Ըստ մամուլի` այս գյուղում դեկտեմբերի 14-ին՝ համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկության օրը լարվածություն է սպասվում, քանի որ խառնվելու են շատ հեղինակություններ: “Ինքը էս գյուղից է, շատ է ուզում, որ գյուղը ծաղկուն տեսնի, […]

Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը. Պուտին

Թուրքիա կատարելիք այցից առաջ, որը տեղի կունենա այսօր, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է թուրքական “Անադոլու” պետական լրատվական գործակալության թղթակցի հետ: Պուտինը ողջունել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու թուրքական կառավարության ցանկությունը, հայտնում է Ermenihaber.am-ը: “Թուրք գյուղատնտեսները կարող են լցնել ռուսական մեծ շուկայի դատարկ տեղերը: Ջերմորեն ենք վերաբերվում Ռուսաստան մսամթերք, կաթնամթերք, ծովամթերք, միրգ […]

“Տեսար ինչ եղավ” /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել ոչ իշխանական “Եռյակի” ու մասնավորապես ՀԱԿ խմբակցության դիրքորոշումը՝ չստորագրել իր նախաձեռնության՝ իմպիչմենթի փաստաթուղթն ԱԺ օրակարգ արտահերթ կարգով ներառելու նախաձեռնության տակ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:Ինչ վերաբերում է տեսակետին, որ այս ամենը իշխանության կազմակերպած շոուն էր, Փաշինյանը պատասխանեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորն […]

Բոլոր պատգամավորներին պահանջագիր են ուղարկել բացի Առաքել Մովսիսյանից /վիդեո/

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիները դեմ են ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին: Նշենք, որ պայմանագիրն ընդգրկված է Ազգայն ժողովի այս քառօրյա նիստի օրակարգում: Լրագրողների հետ զրույցում իրենց դժգոհությունը ներկայացրին ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանն ու ՛՛Հայազն՛՛ կուսակցության ներկայացուիչ Արմեն Մկրտչյանը:  Վերջինս հայտնեց, որ պահանջագիր են ներկայացրել ԱԺ բոլոր պատգամավորներին բացառությամբ Առաքել Մովսիսյանի, քանի որ կարծում […]

“Thanksgiving” Պուտինից` Օլանդ

Ամերիկայի Միացյալ նահանգները միակ երկիրը չէ, որը տոնում է Երախտիքի օրը, սակայն, այնուամենայնիվ, այն դիտարկվում է, որպես բացառապես ամերիկյան տոն: Այս տոնի ակունքները գալիս են մի գեղեցիկ պատմությունից. ուխտագնացների և տեղի բնակչության միջև բարիդրացիական հարաբերությունների մասին, ինչը ավելի նախընտրելի պատմություն է, քան եվրոպացիների և բնիկների հարաբերությունների հետագա զարգացումները, գրում է Interpress.am-ը: Այսօրվա հիմնական զբաղմունքը չափից […]

Դուք ինչ ուզում, ասում եք, ես էլ ինչ ուզում, անում եմ

Կառավարության կողմից ներկայացված ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների փաթեթն ԱԺ-ն ընդունվեց 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ: Վարման կարգով ձայն խնդրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը և կոչ արեց նրանց, ովքեր դեմ են, նույնպես […]

Չի կարելի ժողովրդին արձակուրդ ուղարկել

“Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով եռյակի պայքարին՝ մասնավորապես ասաց, որ չի կարելի ժողովրդին հրապարակից արձակուրդ ուղարկել: “Հանրահավաքների ժամանակ խոսվեց միասնական շտաբների, համաժողովրդական շարժման, բայց նպատակի եւ միջոցների մասին հստակ չխոսվեց: Հարթակում նույնիսկ բանավեճ եղավ, սակայն չի կարելի ժողովրդին բերել եւ հերթական անգամ արձակուրդի ուղարկել”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, առաջիկայում արդեն […]

Փոստանջյանը տեղի տվեց

Ազգային ժողովում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնության քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որևէ անդամ դեմ չի եղել նախագծին, ուղղակի չեն մասնակցել քվեարկությանը՝ խնդրելով տալ համատեղ աշխատելու հնարավորություն՝ուղղելու, պատմագիտական սխալ ձևակերպումները և բերելու ավելի հիմնավոր փաստարկներ: Նա նշեց, որ պատգամավորը երկու նախաձեռնություն էր ներկայարցել, մյուսը եղել է այն մասին, […]

Փաշինյանը երեք պատճառ բերեց. չհաջողվեց իմպիչմենթի հարցը օրակարգ մտցնել

՛՛Ցավով եմ արձանագրում, որ հնարավոր չեղավ հավաքել ԱԺ 44 պատգամավորի ստորագրություն ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշման նախագիծն արտահերթ կարգով Ազգային ժողովում քննարկելու համար՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ նախագիծը մնալու է ԱԺ-ում, որոշակի լրամշակումից հետա այն օրենսդրական կարգով կդրվի շրջանառության մեջ: ՛՛Սա […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային քննադատեց ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը շահագրգիռ բոլոր անձանց՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական նախաձեռնություններին եւ անհատ քաղաքացիներին հրավիրում քաղաքացիական բաց ժողովին՝ խոսելու իշխանափոխության, ճանաչված Արցախի եւ ՀՀ իրավատեր քաղաքացի լինելու մասին: Հովհաննիսյանը վստահ է,  որ դեկտեմբերի 5-ին հավաքը կլինի որակյալ: Նրա խոսքով, “Ժառանգություն”-ում անձի պաշտամունք չկա, ի տարբերություն ՀԱԿ-ի: “Մեզ մոտ, ի տարբերություն ՀԱԿ-ի, անձի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի