11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում , երբ այն ձեր ուսերին է

Բաքուն փորձում է սեւ կատվին գտնել մութ սենյակում, մինչդեռ այդ կատուն իր ուսերին է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես է արձագանքել իր ադրբեջանցի պաշտոնակից Զիաֆեթ Ասկերովի այն հայտարարությանը, թե “հայկական “ՄԻ-24” ուղղաթիռը մոտեցել էր ադրբեջանական դիրքերին, եւ ադրբեջանական կողմի պատասխանը եղել է համարժեք”: Շարմազանովի ասելով, միանշանակ է, որ ուղղաթիռին առնչվող միջադեպից հետո Ադրբեջանը խախտել է […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ս.թ. դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ կանոնադրական այլ մարմինների համատեղ նիստի նախապատրաստական աշխատանքներին ու օրակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձել նաեւ խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքին: Հանդիպման ընթացքում […]

Մարուքյանը հարցնում է կառավարությանը

   Տեղյակ լինելով մարզային հեռուստաընկերությունների թվայնացման հետ կապված խնդիրներին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է կառավարությանը գրավոր հարցապնդմամբ ու բարձրացրել այն խնդիրը, որ այդ տարիներ շարունակ աշխատել են ու ձեւավորել կայուն լսարան: Միանգամից 14 հեռուստաընկերությունների փակմամբ առնվազն մի քանի հարյուր հոգի կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում:    Ավելին, հաշվի առնելով այն, որ այդ անձիք մասնագիտացած են […]

ԱԺ նախագահի այցը շարունակվում է

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41-րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27-ի նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալենտինա Մատվիենկոն: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպման ընթացքում […]

Իզուր տեղը պետք չի բոբիկանալ. Գ. Արսենյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Զաքարյանն այսօր հանձնաժողովի քննարկման ժամանակ ասաց, թե իրենք պարզապես քննարկում են հարակից զեկույցով հանդես գալու կամ չգալու հարցը ԵՏՄ-ին միանալու պայմանագրի հետ կապված, որպեսզի հետագայում իրենց չքննադատեն անգործության մեջ: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե հանձնաժողովը պետք է հարակից զեկուցմամբ հանդես գա, նշանակում է, լիարժեք քննարկում պետք […]

Աղմկահարույց օրինագիծը Մեջլիսի օրակարգ չի մտնի. թուրքագետ

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է քրդական ծագումով թուրք պատգամավորի՝ խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացնելուն: Հիշեցնենք, որ Թուրքիայի ՛՛Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՛՛ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել աղմկահարույց մի օրինագիծ-առաջարկ, որով առաջարկում է ընդունել Հայոց  ցեղասպանության համար երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին հայերից ներողություն խնդրել պաշտոնապես՝ ողջ […]

Շառից, փորձանքից հեռու

Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որի ժամանակ հարակից զեկուցմամբ հանդես կգա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Որոշումը քիչ առաջ կայացվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որի ժամանակ քննարկվում էր այն հարցը՝ արդյոք պե՞տք է պայմանագրի քննարկման շուրջ հանդես գալ հարակից զեկույցով, թե՞ ոչ: Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ասաց, թե […]

Գործադիրն անցնում է ՛՛կոշտ՛՛, բայց եւ անհրաժեշտ մեթոդների

՛՛Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ՛՛,-հայտարարել հանրապետության վարչապետը նոյեմբերի […]

Այս համակարգն ինչ-որ իմաստով կջարդվի. Ս. Մարգարյան

Ազգային ժողովում ընթանում են ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնած ՛՛Հանրային ծառայությունների համարանիշի կիրառման վերաբերյալ՛՛ թեմայով խորհրդարանական համատեղ լսումներ:  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նկատեց, որ պետությունը անձի նկատմամբ բավական լուրջ տեղեկատվության է տիրապետում, հարցրեց՝ ո՞րն է երաշխիքը, որ այն ինչ-որ չարամիտ նպատակով ինչ-որ […]

Թղթածրարները պատրաստ են

՛՛ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին՛՛ որոշման նախագծի թղթածրարները պատրաստ են՝ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին ուղարկվելու համար: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի