18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ովքե՞ր են Հայաստանը ներկայացնելու ԵՏՄ մարմիններում

Հայաստանը հունվարի 2-ից Եվրասիական տնտեսական միության անդամ է: ԵՏՄ մարմիններն են՝ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդ, Եվրասիական միջկառավարական խորհուրդ, Եվրասիական տնտեսական հաձնաժողով, Եվրասիական տնտեսական միության դատարան:

Բարձրագույն խորհրդի կազմի մեջ մտնում են անդամ պետությունների ղեկավարները: Միջկառավարական խորհուրդը կազմված է ԵՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարներից: 

ԵՏՄ հանձնաժողովը միության մշտական գործող կարգավորող մարմինն է: Հանձնաժողովը բաղկացած է խորհրդից, որի կազմում ընդգրկված են անդամ պետությունների փոխվարչապետները ու կոլեգիայից, որը հանդիսանում է ԵՏՄ գործադիր մարմինը: Կոլեգիան կազմվում է անդամ պետություններից կողմից առաջադրված անդամներից: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշել է Հայաստանի կողմից անդամներ նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ է նշանակվել փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար  Վաչե Գաբրիելյանը, իսկ կոլեգիայի անդամներ՝ Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը եւ Արա Նռանյանը:

Կոլեգիայի անդամների կարգավիճակը հավասարազոր է համարվում նախարարականին: 

ԵՏՄ դատարանի դատավորներ են նշանակվել Արմեն Թումանյանը եւ Էռնա Հայրիյանը:

Որոշումները զետեղված են ԵՏՄ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, կայքը գործարկվել է հունվարի 2-ից եւ հասանելի է միության բոլոր անդամ-երկրների ազգային լեզուներով՝ հայերեն, բելառուսերեն, ղազախերեն եւ ռուսերեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ