18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ մեսիջ էր

”Ազատ դեմոկրատներ՛՛ կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանի խոսքով՝ տոնական օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները ծանր միջադեպեր են ամբողջ մարդկության համար: ՛՛Սա հումանիտար կատաստրոֆա է: Ֆրանսիան ողջ աշխարհում հայտնի է՝ որպես ազատության, պաշտպանության, մարդու իրավունքների ամրապնդման օջախ և կրոնական թեմատիկան չէ, որ այնտեղ առաջնային է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեդրակյանը:
 
Նա նշեց, որ մուսուլմանական աշխարհն իր գլխավոր լիդերներով, Իրանն էլ դատապարտել է ահաբեկչությունը, ցույց է տվել, որ նման դեպքերն անընդունելի են: Հիշեցնենք, որ ՛՛Շառլի Էբդո՛՛ երգիծական շաբաթաթերթի դեմ ահաբեկչություն էր իրականացվել, որի հետևանքով զոհեր են եղել:
Անուշ Սեդրակյանը հիշեց, որ Շառլի Էբդոյի համարներից մեկում հրեա համայնքի հետ կապված ծաղրանկար է տպագրվել, հրեաները դիմել են դատարան եւ շահել են դատը: Այդ միջադեպը որեւէ աղմուկ չի բարձրացրել, որովհետեւ համաչափ ուժ է կիրառվել՝ թղթի դեմ՝ թուղթ:
 
Անուշ Սեդրակյանի խոսքով՝ այդ ուղերձով փորձում են նաեւ հակաիմիջ ստեղծել, որ Եվրոպան այլեւս պաշտպանված չէ: Ազգային ժողովի ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հավելեց, որ կա մի արմատական հարց՝ ի՞նչ էին ուզում ասել սրանով, ինչի՞ հենց հիմա: Նա նշեց, որ ՛՛ԻՍԻՍ՛՛ խմբավորումը մտել է Եվրոպա և մեսիջ ունի, որ սրանից հետո չեք ունենալու հանգիստ կյանք, մենք մեր նպատակներն ունենք, մենք ամբողջ աշխարհում ենք. ՛՛Այդ մարդկանց նպատակը ոչ թե պայքարն էր իրենց իրավունքների կամ զգացմունքների վիրավորման համար, այլ իրենց նպատակն իրենց այդ ուղերձը տեղ հասցնելն էր: Մենք պետք է երկու դաս քաղենք: Նախ մարդիկ պետք է իսկապես հարգանքով վերաբերվեն ուրիշի հավատքին: Բայց մենք պետք է նաև սեփական իրավունքները պաշտպանենք՝ չարիքին անվանենք չարիք՝ հարգելով բոլորի իրավունքները՛՛:
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ