06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Միկոյանի արձանի տեղադրման որոշման հետ քաղաքապետարանը այլևս առնչություն չունի

Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված ավագանին որոշում չէր ընդունել, այլ քաղաքացիների կողմից էր առաջարկ եղել: 

՛՛Ավագանին ստացել է առաջարկություններ և տվել է իր նախնական համաձայնությունը արձանի տեղադրման վերաբերյալ: Իսկ ե՞րբ կտեղադրվի արձանը կամ կտեղադրվի, թե՞ ոչ, դա ավագանին չի կարող ասել՛՛,-նշեց նա: Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանն էլ հավելեց, որ  քաղաքապետարանը տալիս է նախնական համաձայնություն, որն արվել է, իսկ հիմա հարցը գտնվում է կառավարության որոշման փուլում, քաղաքապետարանի լիազորությունների տիրույթից դուրս է եկել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ