05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ն կոչ է անում իշխանություններին

Հունվարի 16-ի  վաղ առավոտյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի նիստ: Քննարկվել է Գյումրիիում ստեղծված իրավիճակը: Նիստի ընթացքում քննարկվել եւ արձագանք են ստացել մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ լրատվական ծառայությունը: Որոշվել է ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի Գյումրի գործուղելու […]

Ռուսական կողմն իրեն վատ է պահում. փորձագետ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադառնալով Գյումրիի դեպքերին եւ լրատվամիջոցներում դրանց արձագանքներին, տեսակետ հայտնեց, որ ընդդիմադիր լրատվամիջոցները սրում են իրավիճակը, փորձում են իշխանափոխության կոչեր հնչեցնել: “Սովորական ընթերցողը բոլոր խայծերը կուլ է տալիս, առանց տիրապետելու ամբողջական տեղեկատվությանը: Վիճակը սրվում է եւ հակառուսական տրամադրություններ են բարձրացվում”,-ասաց Տիգրան Քոչարյանը: Նա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հորդորեց ուշադիր լինել՝ նկատելով ինչ […]

Էրդողանն ապրիլի 24-ին ՀՀ նախագահին հրավիրում է Թուրքիա

Թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Սերփիլ Չևիքջանի «Էրդողանի 2-րդ անակնկալը» վերտառությամբ հոդվածում տեղեկություն է հաղորդվում այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դարդանելիի պատերազմական գործողությունների 100 ամյակի կապակցությամբ պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, նախատեսել է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի […]

Բոլոր երկրների ղեկավարներին ապրիլի 24-ին հրավիրել ենք Թուրքիա. Էրդողան

“Հայկական սփյուռքի կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության օր հայտարարված  ապրիլի 24-ին աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել ենք Թուրքիա՝ մասնակցելու Դարդանելի պատերազմի 100-րդ տարելիցի նվիրված միջոցառմանը”, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Ermenihaber.am–ը:: Համատեղ ասուլիսի ընթացում Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա առևտրաշրջանառության ծավալը ներկա 5 միլիարդ դոլարից 2023-ին նախատեսում են հասցնել 25 միլիարդի դոլարի:  Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Էրդողանն ասել է. “Ծանոթացանք ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումներին: Տեսնում ենք, որ Մինսկի խումբը անկեղծ չէ: Նրանց ասածներն […]

Ես էլ եմ եղբայր, ես էլ եմ հայր, ես էլ եմ որդի.գլխավոր դատախազը՝ ցուցարարներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը քիչ առաջ նորից հանդիպեց Գյումրիում  ցուցարների հետ: Գլխավոր դատախազն իր խոսքում ասաց, որ ինչպես եւ խոստացել էր ինքը՝ տղամարդավարի լսելու է եւ քննարկելու բոլորի պահանջները: “Մեր եւ ձեր ցանկությունը նույնն են. մենք բոլորս էլ ուզում ենք, որ այդ ոճրագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ողղակի, չգիտես ինչու, դուք չեք ուզում […]

Մի տականքի պատճառով պետք չի եւս մի քանի վիրավորներ տալ

“Հզոր ապագա” կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Հիմա արդեն ժամանակն է հասկանալու եւ գիտակցելու`ես որպես Գյումրեցի կոչ եմ անում եւ խնդրում եմ եկեք զսպվածություն եւ խոհեմություն ցուցաբերենք միեւնույն ժամանակ չմոռանալով մեր սեփական ԵՍ-ը եւ ազգային արժանապատվությունը մենք կարող եւ պարտավոր ենք պաշտպանել մեր ազգային ինքնասիրությունը, բայց միեւնույն ժամանակ պարտավոր ենք զերծ […]

Տրամաբանական առաջարկներ են. Շարմազանովը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի փաթեթից

՛՛ ՛՛Դաշնակցության՛՛ ներկայացրած առաջարկները բավական պրոֆեսիոնալ գրված են, շատ լուրջ աշխատանք է արվել, տրամաբանական առաջարկներ են՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ կան առաջարկներ, որոնք քննարկման արժանի են, կան առաջարկներ, որոնց հետ համաձայն չեն, սակայն բոլորն էլ քննարկման ենթակա են: ՛՛Այն, որ այդ ամբողջական փաթեթը պրոֆեսիոնալ […]

Կարող են համարել, որ սա ՛՛Դաշնակցության՛՛ տեսակետն է. Ռուստամյանը՝ Ծառուկյանի նախաձեռնությունից /վիդեո/

ՀՅԴ-ը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք քննարկմանը, որ կազմակերպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա տեղեկացրեց, որ հունվարի 16-ից մեկնարկում է ՛՛Դաշնակցության՛՛ ընդհանուր ժողովը, և այն հավանաբար հունվարի 20-ին դեռևս ավարտված չի լինի: Ինչ վերաբերում է նրան, որ ժողովի ժամանակ քննարկվելու են երկրում […]

՛՛Չէի կարծում, որ ռուսական կողմը այսքան մեծ հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին՛՛

՛՛Գյումրին շատ ծանր սգալով, բայց նաև շատ պայթունավտանգ է, սա հանաք բան չի՛՛,-գտնում է Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է շնորհակալություն հայտնեն գյումրեցիներին՝ իրավիճակը փրկելու համար: ՛՛Ես չէի կարծում, որ ռուսական կողմը այսքան մեծ հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին՛՛,-նշեց Սաֆարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դատավարությունը պետք է լինի Հայաստանում

ՀՀ  արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի, Գյումրիի սպանության գործի դատավարությունը պետք է անցկացվի Հայաստանում: Փոխարտգործնախարարի խոսքով,  Ռուսասանի ու Հայաստանի դատական մարմինների միջեւ պետք է լինի համագործակցություն: “Ըստ ՀՀ-ի ՌԴ-ի միջեւ կնքված ռազմաբազայի մասին պայմանագրի, եթե ՌԴ-ի բազմազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը կատարել է հանցագործություն ռազմաբազայի տարածքից դուրս, դա հայկական իրավասության տակ է, եթե դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի