17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կարող են համարել, որ սա ՛՛Դաշնակցության՛՛ տեսակետն է. Ռուստամյանը՝ Ծառուկյանի նախաձեռնությունից /վիդեո/

ՀՅԴ-ը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք քննարկմանը, որ կազմակերպել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա տեղեկացրեց, որ հունվարի 16-ից մեկնարկում է ՛՛Դաշնակցության՛՛ ընդհանուր ժողովը, և այն հավանաբար հունվարի 20-ին դեռևս ավարտված չի լինի:

Ինչ վերաբերում է նրան, որ ժողովի ժամանակ քննարկվելու են երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերն, ինչպես նախապես նշվել էր հայտարարության մեջ, ապա Ռուստամյանը շեշտեց, որ իրենք իրենց տեսլականն արդեն ունեն: ՛՛Մենք արդեն մեր մշակած մոտեցումն ունենք , որը մենք հայտարարեցինք /հեղ.սահմանդրական բարեփոխումներ/ու, կարծում ենք, որ ելքը սա է: Այս ձևով պետք է երկիրը դուրս բերվի վատ իրավիճակից՛՛,-նկատեց նա:  

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ը օրեր առաջ ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ առաջարկներն ու պահանջները:  ՛՛Մեր մոտեցումը սա է, ինչ-որ արտահայտեցինք, պարտադիր չէ, որ այդ քննարկման շրջանակներում ասվի, կարող են համարել, որ սա ՛՛Դաշնակցության՛՛ տեսակետն է՛՛,-նշեց պատգամավորը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ