15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոլոր երկրների ղեկավարներին ապրիլի 24-ին հրավիրել ենք Թուրքիա. Էրդողան

“Հայկական սփյուռքի կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության օր հայտարարված  ապրիլի 24-ին աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին հրավիրել ենք Թուրքիա՝ մասնակցելու Դարդանելի պատերազմի 100-րդ տարելիցի նվիրված միջոցառմանը”, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Ermenihaber.amը::

Համատեղ ասուլիսի ընթացում Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա առևտրաշրջանառության ծավալը ներկա 5 միլիարդ դոլարից 2023-ին նախատեսում են հասցնել 25 միլիարդի դոլարի: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Էրդողանն ասել է. “Ծանոթացանք ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումներին: Տեսնում ենք, որ Մինսկի խումբը անկեղծ չէ: Նրանց ասածներն անընդունելի է»:

Իլհամ Ալիևն էլ, շնորհակալություն հայտնելով Էրդողանին Ադրբեջանին G-20 հրավիրելու համար, ասել է. “Ապրիլի 24-ին Դարդանելում  միասին ենք լինելու: Այդ օրվա ընտրությունը շատ կարևոր է: Հայաստանը խաղաղություն չի ուզում: Մինսկի խումբն էլ արդյունքի չի հասնում»: Վերջինս նաև հավելել է, թե Հայաստանը շարունակում է «օկուպացրած» պահել Ղարաբաղը՝ չմոռանալով ևս մեկ անգամ հայտարարել, որ Ղարաբաղը պատմական «ադրբեջանական» հող է:

Նշենք նաև, որ թուրքական որոշ լրատվամիջոցներ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին բոլոր երկրների ղեկավարներին Թուրքիա հրավիրելը բնութագրում են որպես ռազմավարական և պատմական քայլ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ