13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Չավուշօղլուն գյուլենականներին մեղադրել է հայկական սփյուռքի հետ գործակցելու մեջ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դարձյալ գյուլենականներին մեղադրել է հակաթուրքական լոբբինգի մեջ հայկական շրջանակների հետ համագործակցելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը:

«Սաբահ» թերթին տված հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան աշխատում է գյուլենական շարժման առաջնորդ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու ուղղությամբ: Նախարարը վստահեցրել է, թե իրավական ընթացակարգն արդեն սկսված է: Այդ մասին կա արդեն դատարանի որոշում` փոխանցված Թուրքիայի արդարադատության նախարարությանը:

«Գյուլենականները Ամերիկայում, Եվրոպայում համագործակցում են բոլոր այն ուժերի հետ, որոնք հակաթուրքական լոբբինգ են իրականացնում: Հայկական սփյուռիք հետ գործակցող ԱՄՆ կոնգրեսականների հետ են շփման մեջ: Վերջիններիս նվիրատվություններ են անուն հակաթուրքական որոշումներ ընդունել տալու նպատակով»,- դժգոհել է Մևլութ Չավուշօղլուն:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ