15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ կամ ովքե՞ր են լցնելու այդ վակուումը. 168 ժամ

«168 ժամի» խմբագրական գրված է. «Ոչ իշխանական քաղաքական ուժերի եռյակ, ըստ էության, այլևս գոյություն չունի: Երեկ Ազատության հրապարակում այդ մասին հայտարարեց նաև Եռյակի անդամ կուսակցություններից մեկի՝ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եռյակի մյուս անդամները՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, դեռևս պաշտոնապես նման հայտարարություն չեն արել, բայց խնդիրը, հասկանալի է, այդ մասին հայտարարել կամ չհայտարարելը չէ: Եռյակը դադարեց գոյություն […]

Ուշագրավ մանրամասներ Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի հանդիպումից ու պայմանավորվածությունից. Հայկական ժամանակ

Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ:  Երեկ «Հայկական ժամանակը» տեղեկացել է նաև, թե ում նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»: Թերթի աղբյուրների պնդմամբ, «խմբակի» անդամները […]

«Կարողա՞ վրան զենք են քաշել…»/վիդեո/

Անցած նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց բազմահազարանոց հանրահավաքներ անել: Սակայն իշխանությանը դեմ գնալու և նախագահ դառնալու փորձերը դատապարտված էին պարտության:Այսօր, Ազատության հրապարակում հարցի շուրջ վիճում էին մի քաղաքացի և «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: «Ստեղ ասում են եռյակը մեռավ՝ միգուցե էտ մեկի վրա զենք էին քաշել, չգիտենք ինչ եղավ…»,-ասաց Արամ Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ժողովրդի 90 տոկոսը դեմ է իշխանությանը.Ռուբիկ Հակոբյան/վիդեո/

«Այս մեկ տարվա ընթացքը ու այս կուլմինացիան, որ տեղի ունեցավ փետրվարի 12-13-ին: Հետո ձևակերպվեց, որ սա երկու անձերի կռիվ է: Սակայն կա մի պարզ բան, որը բոլոր քաղաքացիները գիտեն, իրենց մաշկի վրա են զգացել՝ ժողովրդի 90 տոկոսը դեմ է իշխանությանը»,-այսօր Ազատության հրապարակում հրավիրված բոցօթյա ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում: […]

Ինչու է անհանգիստ Տեր-Պետրոսյանը /վիդեո/

«Ես տեսնում եմ, որ Տեր-Պետրոսյանը չափազանց մտահոգ է, որ փոխվում են այն ռելսերը, որի վրա ինքը դրել է պետությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի մասին:  «Նա ցավագին է վերաբերում սահմանադրական փոփոխություններին, որ կարող […]

Ծառուկյանը չի քննարկել Րաֆֆիի հետ/վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հաշտեցումից հետո «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի հետ հանդիպում կամ հեռախոսազրույց չի ունեցել: «Տեղեկություն չունեմ, որևէ կապ չկա»,-այսօր Ազատության հրապարակում ի պատասխան հարցին, թե ինչու Ծառուկյանը հետ կանգնեց իր որոշումից՝ հանրահավաք անել, պայքարել «չարիքի» իշխանության դեմ, ասաց Հովհաննիսյանը: Հարցին, թե իր հետ չի քննարկել ստեղծված իրավիճակը, […]

Խնդիր չեմ տեսնում. Սերժ Սարգսյանի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Պատասխանի մեջ մասնավորապես ասված է. «Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները: Մերժում եմ ոչ միայն այն պատճառով, որ […]

Եղել են լարված հարաբերություններ Տեր-Պետրոսյանի և իմ միջև. Ր. Հովհաննիսյան/վիդեո/

«Մենք տևապես մասնակցել ենք բոլոր ազգային նախաձեռնություններին, այդ թվում «մարտի մեկին»: Եղել են լարված հարաբերություններ Տեր-Պետրոսյանի և իմ միջև, խնդիր չկա, մենք ներկա էինք ծաղիկով»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ի պատասխան հարցին, թե այս մարտի մեկին մասնակցելու են ՀԱԿ-ի հանրահավաքին: «Այս մարտի մեկին, իհարկե, մենք կցանկանանք մասնակցել: «Ժառանգությունը» սակայն որոշել է, […]

Րաֆֆի Հովհաննիսյանը ցավում է ԲՀԿ-ի համար/վիդեո/

«Մեր ժողովուրդը պարզ արդարություն է ուզում, ժողովուրդը չի ուզում ոչ քաղաքական, ոչ շարքային խաղեր»,-այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Սերժ Ազատի Սարգսյանը պետք է հրաժարական տա՝ հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի, հանուն իր թոռնիկների, և դա խնդելու բան չի, պահանջելու խնդիր է: Մեզ համար ամենակարևորը ցանկացած կողմի որևէ ձևաչափի՝ եռյակի, հնգյակի, տասնյակի հաղթանակի, […]

Խաչատուր Սուքիասյանի հետ ջերմ հարաբերություններ ունեմ. Փաշինյան

«Ապացուցվեց մի բան, որ այն ինչ որ տեղի էր ունենում, ձախողված էր ի սկզբանե»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցին, թե կարելի է ասել, որ վերջին ներքաղաքական զարգացումներից հետո ապացուցվեց իր այն հայտարարությունը, թե եռյակը ծառայում է իշխանության շահերին: Հարցին, թե արդյոք շոու էր այս ամենը, նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի