14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Պառազիտ մարմիններ են»

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր դրվեց քվեարկության ու ընդունվեց 88 կողմ,20 դեմ և 4 ձեռնպահ ձայներով։

Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի պատրաստվում քվեարկել մի նախագծի օգտին, որը սպասարկում է որոշակի խմբի շահեր։ «Մենք չենք քվեարկի մի նախագծի օգտին, որի Սահմանադրության հետ խնդիրներ ունի, հակառակ դեպքում մենք պետք է ընդունենք, որ ԱԺ մարմինները, որոնք պետքէ կատարեին այս ֆունկցաիները, պարզապես պառազիտ մարմիններ են»,- նկատեց նա։

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ կողմ է. «Առաջարկում եմ, որպեսզի բյուջետային գրասենյակը կազմված լինի բոլոր խորհրդարանական և քաղաքական ուժերից։ Նման դեպքում վստահություն կլինի, քանի որ այս մարմինը կարևոր է բյուջեն ամբողջությամբ վերահսկելու համար»։ Նախագծի համահեղիանակ Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ ցավով նշեց, որ իր գործընկերնեը խորամուղ չեղան այս նախագծին և չհասկացան, որ այս մարմինն իրակաաում խորհրդարանական ըննդիմությանը տալու էր Սահմանադրությամբ իրենց ընձեռված վերահսկողությունը լիարժեք իրականացնել։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջահանգիրյանը շարունակեց պնդել այս բյուջետային գրասենյակի հակասահմանադրական լինելը։  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ իր լիազորությունների մեջ մտնում է ստեղծել փորձագիտական խումբ, սակայն այն դարձրել են օրենքի պահանջ, որպեսզի հասարակության և կառավարության համար ավելի մատչելի լինի։ 

Նշենք, որ նախագծով սահմանվում է, որ խորհրդարանը պետք է ուսումնասիրի պետական բյուջեի եռամսյակային ուսումնասրությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ