28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Առաջինի ծանրությունը

«Այդ հարցը, կարծում եմ՝ մեր օրակարգում դեռևս չկա, համապատասխան քննարկումներ չկան, ընդամենը մամուլի լուրերն են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՅԴ-ի կոալիցիա մտնելու հարցն ամեն դեպքում քննարկվում է իշխանական կուլիսներում, և ՀՅԴ-ին կտրվի նախարարական մի քանի պորտֆել: «Ընդհանրապես կոալիցիայի մասին քննարկումներ չկան»,-ընդգծեց պատգամավորը : 

Մելիքյանի խոսքով՝ պաշտոնակնությունների հարցը ևս օրակարգային չէ: Հարցինք` ինչպես է գնահատաում ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ի վերջին շրջանում տարվող քաղաքականությանը ՀՅԴ-ն կողմ է.

«Քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում, բայց քննարկումներ դեռևս չկան»: Մելիքյանը նաև նկատեց, որ քննարկումներ չկան, քանի որ համապատասխան առաջարկներ էլ չկան քննարկումների համար: Դիտարկմանը, թե ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էլ է հայտարարել, որ առաջարկ չկա, այդ դեպքում ով պիտի առաջարկ անի, մեր զրուցակիցը նկատեց. «Ցանկացած կողմ կարող է առաջարկել»:

Ինչ վերաբերում է ԱԱԽ քարտուղարի թափուր աթոռին, որն ըստ «Հրապարակի», զբաղեցնելու է Արմեն Աշոտյանը, Մելիքյանն ասաց, որ այս պահին այդ պաշտոնի թեկնածուի հարցը ևս չի քննարկվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ