15 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Թույլ մի տվեք ձեզ հետ այդպես վարվել…»

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վերջին ներքաղաքական զարգացումները մեկնաբանելով` նշում է. «Ես թատրոնը շատ բարձր եմ գնահատում, որպեսզի նման բաները թատրոն նկարագրեմ: Սա իսկապես խոսում է քաղաքական ցածր մակարդակի մասին, երբ որ փողոցային հարաբերությունները դառնում են քաղաքականություն և հարց լուծելն է փողոցային մակարդակի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  «Երկու կովբոյ ձիերի […]

Սառը ցնցուղ՝ Ծառուկյանից /վիդեո/

Ընդդիմադիր եռյակի, մասնավորապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին կոչերը իշխանափոխության մասին շատերի մեջ հույս էին արթնացրել: Գործող իշխանությունից դժգոհ քաղաքացիների մեծ մասը անհամբեր սպասում էին փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին: Սակայն ներքաղաքական աննախադեպ զարգացումները սառը ցնցուղի ազդեցություն թողեցին ժողովրդի վրա: «Ինչպես որ սկսվեց այդ ամենը՝ այնպես էլ ավարտվեց: Բայց դա չի նշանակում, որ փակված է այդ […]

ՕԵԿ-ը որոշել է

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերի: Նիստում մասնավորաբար քննարկման առարկա են դարձել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող […]

Ծառուկյանը կփոխանցի՞ Քոչարյանին

«Եթե երկրորդ նախագահը ցանկանա վերադառնա քաղաքականություն, ավելի բացահայտ պետք է դրա մասին հայտնի, իսկ իր վերջին հարցազրույցում դա չի երևում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա հնարավոր է համարում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապագայում գլխավորի ԲՀԿ-ը: Նշենք, որ ներքաղաքական վերջին զարգացումների հետո շրջանառվում է տեսակետ, որ ԲՀԿ ղեկավար […]

…համընդհանուր ամոթ չենք ապրի

Իշխանության և ընդդիմության տարբեր թևերի հաշտեցումը կբերի իշխանության ու ընդդիմության որակի դրական փոփոխության, որից էլ կշահի ժողովուրդը…. ու կունենանք համընդհանուր որակի աճ.. ու ամեն հարցում.. հետո ապագայում, նոր քաղաքական պրոցեսների ընթացքում համընդհանուր ամոթ չենք ապրի։ Ու այդպես կբռնենք, ժողովրդավարության ընթացքի, ճիշտ զարգացման ուղին.. Facebook-յան հանրագրում գրել է դերասան, հաղորդավար Հովհաննես Ազոյանը:

«Զգուշացվել են ուղիղ երկու տարի առաջ»

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան հանրագրում վերլուծել է ներքաղաքական վերջին զարգացումները. Դա կարող է տարօրինակ թվալ, սակայն այնպես է ստացվում, որ իշխանության կողմից նախաձեռնված Գագիկ Ծառուկյանի քաղաքական էքզեկուցիան ոչ թե ԲՀԿ-ին, այլ հատկապես ՀԱԿ-ին հասցված դաժան հարված էր: Այսօր կարելի է երկար-բարակ խոսել այն մասին, որ պարոն Ծառուկյանն անկեղծ էր իր մղումներում և ազգի […]

«Ժամանակն է թաղելու քաղաքական դաշտի բոլոր դիակներին»/վիդեո/

«Այս ամենը զավեշտ է»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակում կայացած սակավամարդ հավաքին, ասաց իր բնորոշմամբ՝ անհնազանդ քաղաքացի, նախագահի նախկին թեկնածու Պավլիկ Սարգսյանը: «Վիշտ է ապրում Րաֆֆին, որ ըստ եռյակի պետք է լիներ 100 հազարանոց միտինգ, ցավոք սրտի չկայացավ: Րաֆֆին ասում է ինչ-որ մեկի ցանկությամբ դա չկայացավ, բայց չի ասում ո՞վ էր այդ մեկը»,-ասաց […]

Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

«Երբ անցած տարի հայտնի դարձավ, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դուստրը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, այն էլ՝ ի հեճուկս դպրոցի կոլեկտիվի ցանկության, այդ լուրը մի տեսակ անհավանական էր թվում: Ի վերջո, հայտնի էր, որ Գագիկ Ջհանգիրյանն ընդդիմադիր պատգամավոր է, նախկին քաղբանտարկյալ, իսկ Հայաստանում ընդդիմադիրների […]

Ինչ էր ուզում ցույց տալ Սերժ Սարգսյանը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Սերժ Սարգսյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի նամակին, որով ՀԱԿ առաջնորդը նրանից դեմ առ դեմ հանդիպում էր ակնկալել՝ հայտնելով նման պատրաստակամություն Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ քննարկումների և նոր փաստաթղթի ընդունման համար: Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին նախ հիշեցրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ ընդունված համահայկական հռչակագրին նրա տված գնահատականները, որոնք, մեղմ ասած, այնքան էլ դրական չէին: Սարգսյանը բնականաբար […]

Տեր-Պետրոսյանն այլևս անհրաժեշտություն չի տեսնում

Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն է տարածել, որտեղ առաջին նախագահի արձագանքն է նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին: «Լեւոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի