25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կաշկանդված չեն ու դեռ ցույց կտան

«Մենք շարունակելու ենք քննադատությունները, շարունակելու ենք մեր երկրի բարելավման համար նոր ծրագրերի առաջարկումը, և որևէ բանում մենք կաշկանդված չենք և որևէ հարցում հնազանդ չենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը: Նա հորդորեց վաղաժամ գնահատականներ չանել, համբերել:  

«Ժամանակը մեր առջև է, ԱԺ աշխատանքերն ընթանում են, և առաջիկայում դուք դեռ կտեսնեք, թե ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ ինչպիսի հարցադրումներ կբարձրացնեն, ինչպիսի քայլեր կձեռնարկեն»,-նշեց նա: Վահան Բաբայանը չի հերքում՝ ներքին քաղաքական հարցերում ունեն մարտավարություն մշակելու խնդիր, բայց դա չի նշանակում, որ պետք է լռեն ինչ-ինչ պատճառներով:

«Տրանսֆորմացիաների արդյունքում տեղի ունեցավ մի իրավիճակ, որը որոշ ժամանակով առկախեց հրապարակային մեր արտահայտվելու այդ ժամանակահատվածը, բայց ևս մեկ անգամ ձեզ խնդրում եմ և հորդորում եմ մոտենալ ըմբռնումով, քանի որ դա տեղի ունեցավ մեր կուսակցության բացառապես որոշակի խնդիրների դեպքում, և այդ ամենն ավարտվե,ց և ավարտից հետո մենք ընտրեցինք խմբակցության ղեկավար, քարտուղար, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ և հասկացանք, թե ովքեր են իրենց ճանապարհն անցնելու ԲՀԿ-ից դուրս, ովքեր են մնում ԲՀԿ-ի ներսում, և մենք սկսեցինք մեր գործուենությունը բացահայտ, հրապարակային»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ ընտրողների, շարքային քաղաքացիների մեծ մասը դժգոհ է այս Կառավարության վարած քաղաքականությունից, արդյոք ԲՀԿ-ն հենց այդ մեծամասնության հետ է, Վահան Բաբայանը նշեց, որ իրենք ի սկզբանե ժողովրդի հետ են եղել և ժողովրդի կողքին և այդ հարցում ոչինչ չի փոխվել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ