25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սա է, որ ակնարկում է նախագահը

«Սահմանային լարվածությունը վաղուց ի վեր գոյություն ունի , որը սկսվեց անցած տարվանից և գնալով չի թուլանում: Ես համարում եմ, որ պատերազմի վերսկսման մասին խոսում են մի քիչ ուշացած»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ մենք պատերազմի մեջ ենք, և եթե հաշվենք, թե քանի կորուստ ենք ունեցել հրադադարից մինչև հիմա, կհասկանանք, որ դա բոլորովին չի զիջում այն թվերին, ինչ ունեցել ենք ակտիվ պատերազմական գործողությունների արդյունքում:

«Պատերազմն ուղղակի այս ձևով է ընթանում և այս մարտավարությունն իրենք են ընտրել, որն իրենց հարմար եղանակ է: Բայց ես կարծում եմ, որ ժամանակն է հասել, որ խոսենք նաև ասեմետրիկ հարվածների մասին, պետք է փոխենք մեր պարտավարությունը, այս ձևով շարունակելը չեմ կարծում, որ օգուտ է որևէ մեկին»:

Ըստ պատգամավորի՝ պետք է իսկապես վերանայվի մեր մարտավարությունը հակառակորդին զսպելու գործում: «Իհարկե մենք վերջին ժամանակներում չենք կաշկանդվել ձևական բաներով, որ մենք մեզ քաղաքակիրթ պետք է պահենք, մենք պետք է պահենք ռեժիմը, և իրենք անընդհատ ռեժիմը խախտեն, այդպես չի լինում: Բայց նրանք, ովքեր պատասխանատու են ռեժմը պահպանելու մասով, իրենց գործը չեն կատարում այնպես, ինչպես պարտավոր են կատարել, դրա համար են կոչված ԵԱՀԿ Մինսկի խումբը, մյուս կառույցները, որոնք ուղղակի անգործության են մատնված: Անընդհատ դժգոհում ենք, թե բանակցությունները տեղ չեն հասնում, բայց բուն միջնորդներն իրենց գործը չեն կատարում:

Միջնորդների հարցը պատերազմ թույլ չտալն է, բավական է արդեն, որ խոսեն անորոշ ձևակերպումներով, անիմաստ է չհասցեավորված ձևակերպումներ ներկայացնել, այս ձևերը պետք է վերանայվի: Այսինքն՝ մենք ունենք թե դիվանագիտական խնդիրներ, թե ռազմական բնույթի լուրջ վերանայումներ: Մենք պետք իսկապես անանցանելի դարձնենք բաժանարար գիծը: Ժամանակակից տեխնոլոգիանները դա թույլ են տալիս և երբ ես ասում եմ ինչ-որ նոր տեխնիկների կիրառում, դրա մասին է խոսքը»:

Հարցին, թե վերջին դիվերսիոն փորձը կապում է արդյոք նախագահի այն հայտարարության հետ, որ խնդիիր է, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում և այդ խնդիրը պետք է լուծել, քանի որ սահմանին կանգնած հայ զինվորը գիտակցում է, որ հակառակորդն իր վրա կրակում է ռուսական զենքով, նա պատասխանեց. «Ոչ, ես կարծում եմ, որ այդ դիվերսիաներն իրենց մարտավարության մի մասն են, դրանք առիթից առիթ չեն, որ կապենք դրա հետ, դրանք տևական բնույթ են կրում, և դա իրենց ոճն է դարձել այլևս:

Այպես պետք է գնահատել վիճակը, որպեսզի ադեկվատ լինենք, նման գործելաոճին: Ինչ վերաբաերում է հայտարարությանը, ապա կարծում եմ՝ տեղին էր: Պետք ի վերջո հասկանալ, որ ինչ-որ զենքի առևտուր է տեղի ունենում ամբողջ աշխարհում, այդ ամեն ինչը մեզ համար հասկանալի է, որ դժվար է որոշ երկրների համար դիմանալ այդ գայթակղությանը, և եթե կա հնարավորություն իրենց զենքը ինչ-որ գնով վաճառել վաճառում են, բայց պետք է հասկանալ, որ այս ամեն ինչի հետևում կա քաղաքականություն և այնպես չէ, որ սա միայն առևտուր է:

 Առևտրական հարաբերությունները պետք է ստորադասվեն քաղաքական հարաբերություններին և չի կարող դա ավելի գերակա արժեք լինել, քան ռազմավարական կապերը կամ հարաբերությունները: Սա է, որ ակնարկում է նախագահը, և, կարծում եմ, դրա մասին պետք է բոլորը խոսեն և ռազմավարական գործընկեր Ռուսաստանն էլ իմանա, որ այսօր Հայաստանը պատերազմի մեջ է, ՀԱՊԿ-ը պետք է այստեղ իր ջանքերը գործադրի»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ