31 Հունվարի, Saturday, 2026
KFC

Օտտավայում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը

Մարտի 25-ին Օտտավայում տեղի ունեցավ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարեկան նիստը, որի շրջանակներում խմբի նախագահ վերընտրվեց պահպանողական կուսակցության անդամ, պատգամավոր Հարոլդ Ալբրեխտը:

Նիստին մասնակցեցին ինչպես Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ու սենատի անդամներ, այնպես էլ ներկայացուցիչներ հայկական հարցերին իրազեկման կազմակերպություններից:

Տարեկան նիստին ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով ողջունեց բարեկամության խմբի անդամներին, խոսեց երկողմ միջխորհրդարանական կապերի զարգացումից ու խորհրդարանական դիվանագիտության կարևորությունից:

Նիստի ընթացքում քննարկվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սիրիայից Հայաստան ժամանող փախստականներին օգնության տրամադրման հարցը, բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցությունը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ