16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչպես է Շաբոյանը ձեռք բերել բնակարանը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հերքեց, թե սոցիալական ծրագրից օգտվելով է բնակարան ձեռք բերել:

«Ես իրավունք եմ ունեցել՝ որպես գիտաշխատող: Օրենքի սահմաններում ես սոցիալական ծրագրից չեմ օգտվել, թեև կարող էի օգտվել, քանի որ ես գիտնական եմ, տնտեսագիտության թեկնածու եմ 2000 թվից, դոցենտ եմ և´ 15 տարի, և´ ավել դասավանդում են տնտեսագիտական համալսարանում և լիարժեք կարող էի օգտվել սոցիալական ծրագրից, թեև չեմ օգտվել»,- նշեց Ա.Շաբոյանը:

Հիշեցնենք, որ Շաբոյանի բնակարանը գտնվում է երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների և մարզիկների համար կառուցված բազմաբնակարան շենքային համալիրում և ըստ մամուլի՝ վերջինս չի վճարել սեփականատերերի համատիրության մի քանի ամսվա փայավճարները` 18.500 դրամ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ